Լրահոս
Օրվա լրահոսը

Կարծում ենք՝ մոտ ապագայում այս փայլուն նախաձեռնությունը լայն արձագանք կստանա գիտության եւ մշակույթի նվիրյալների շրջանում. «Չորրորդ իշխանություն»

Հունվար 13,2017 12:55

Բանից պարզվում է՝ վերջերս ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի փոխտնօրեն, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Ասատրյանը (լուսանկարում) գիտական հոդված է հրապարակել «Մայրաքաղաքի երաժշտական կյանքի առաջընթացի հարցերը՝ Երեւանի քաղաքապետի ամենօրյա հոգատարության առարկա» թեմայով։

«ՉԻ» – Կարծում ենք՝ մոտ ապագայում այս փայլուն նախաձեռնությունը լայն արձագանք կստանա գիտության եւ մշակույթի նվիրյալների շրջանում, եւ առաջիկայում ծանրակշիռ գիտական աշխատություններ կհրապարակվեն հետեւյալ թեմաներով. «Հայոց լեզվի անաղարտության պահպանումը՝ ԱԺ նախագահի ամենօրյա տքնաջան աշխատանք», «Առողջ ապրելակերպի քարոզումն անձնական օրինակով՝ ՀՀ նախագահի գործունեության առանցքային բաղադրիչ», «Բարեկրթության նորմերի արմատավորումը Առաքել Մովսիսյանի հրապարակային ելույթներում», «Ազգային տարազի ժամանակակից դրսեւորումները՝ վարչապետի ամենօրյա ուշադրության կիզակետում» եւ այլն:

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031