Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի առաջին հարկի խցում պահվող դատապարտյալներն ինքնակամ տեղափոխվել են այլ բանտախուց

Հունվար 23,2017 16:04

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի առաջին հարկի խցում պահվող դատապարտյալներն իրենց կամքով տեղափոխվել են 5-րդ հարկի բանտախուց:

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ արդարադատության նախարարի հանձնարարականով ՀՀ ԱՆ վերահսկողական ծառայության ներկայացուցիչներն այցելել էին «Նուբարաշեն» ՔԿՀ՝ լրատվամիջոցներով դատապարտյալների խցերի տեղափոխությամբ պայմանավորված ինքնավնասման դեպքերի վերաբերյալ տեղեկատվությունը ստուգելու և իրավիճակին համապատասխան գործողություններ ձեռնարկելու նպատակով: Ծառայության ներկայացուցիչները տեղում ծանոթացել են խնդրին, դատապարտյալներին ներկայացրել այլ խուց տեղափոխվելու հիմքերը, ինչի արդյունքում նրանք ինքնակամ տեղափոխվել են 5-րդ հարկի բանտախուց:

Ի դեպ, ինչպես ավելի վաղ հայտնել էր ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժինը , ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի անդամները ևս դիտարկել էին 5-րդ հարկի խցերը և որևէ առարկությամբ հանդես չէին եկել` կապված պահման պայմանների հետ: Միաժամանակ, հենց դիտորդական խմբի անդամներն ու որոշ դատապարտյալների պաշտպաններ էին մինչ այս  բարձրաձայնել դատապարտյալներին առաջին հարկի բանտախցից այլ խուց տեղափոխելու անհրաժեշտության մասին:

ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031