Լրահոս
Օրվա լրահոսը

Քանի՞ վայրկյանի հեղափոխություն է անելու այս անգամ Նիկոլ Փաշինյանը

Փետրվար 03,2017 15:07

Այսօր «Ելք» դաշինքի անդամ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում հարցին՝ ԱՄՆ-ում քարոզարշա՞վ եք սկսել՝ պատասխանեց, որ դա հանդիպում էր՝ մեր հայրենակիցների հետ, բայց կարելի է նաեւ դիտարկել դա քարոզարշավի շրջանակներում:

Մեր հարցին՝ մրցակից դաշինքները շատ են, Դուք ի՞նչ սպասելիքներ ունեք, հնարավո՞ր է ձեր դաշինքը միանա այլ դաշինքների հետ, խոշորանա: Նա պատասխանեց. «Հնարավոր է մեր դաշինքը խոշորանա, բայց հնարավոր չի միանա այն դաշինքների հետ»:

Թե ինչի՞ հաշվին, ո՞ր ուժերի հաշվին պետք է խոշորանա Ելք դաշինքը՝ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Մենք արդեն հայտարարել ենք այդ հնարավորությունների մասին»: Նա ասաց, որ բանակցությունները շարունակվում են, «Ժառանգության» հետ միանալու որոշում էլ դեռ չունեն:

Մեր հարցին՝ արդեն հարցումներ են հրապարակվում, թե որ ուժերը կմտնեն խորհրդարան, 5 ուժերի անուն են տալիս, որոնց թվում չկա Ելք դաշինքը, ինչպե՞ս կմեկնաբանեք դա՝ նա կատակեց. «Լո՞ւրջ եք ասում: ԱՄՆ նախագահական ընտրություններից առաջ բոլոր սոցհարցումներով Դոնալդ Թրամփը պետք է պարտվեր»:

Հարցին՝ կմտնե՞ք խորհրդարան, ի՞նչ սպասելիքներ ունեք՝ նա պատասխանեց՝ «Էդ ընտրողները կորոշեն»:

Ավելի ուշ մենք կարճ զրույց ունեցանք պարոն Փաշինյանի հետ եւ հետաքրքրվեցինք՝ նախորդ ընտրություններում Դուք առաջարկեցիք 30 վայրկյանի հեղափոխություն, այս ընտրություններում քանի՞ վայրկյանի հեղափոխություն եք առաջարկելու՝ նա պատասխանեց. «Այդ մասին իր ժամանակին կխոսենք»: Լինելո՞ւ են նման ակցիաներ՝ նա ասաց, որ քաղաքական գաղափարներ կան, իսկ իրենք միշտ էլ քաղաքական հետաքրքիր եւ նոր գաղափարներով են հանդես գալիս:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728