ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը վերջին շրջանում զգալիորեն մեծացրել է մասսայական սպորտի եւ առողջ ապրելակերպի ընդգրկման շրջանակը գործնականորեն ընդլայնելու ուղղությամբ:
Այսօր հիմք դրվեց եւս մի նախաձեռնության մեկնարկի, որն «արթնացնում» է ՀՀ պետական մարմինների աշխատակիցներին:
«Ասպար Արմս» ՍՊԸ հրաձգարանում մեկնարկեց ՀՀ պետական մարմինների աշխատակիցների միջեւ հրաձգության մրցումը, որին մասնակցում են պետական կառավարման 33 մարմիններ՝ կառավարություն, Ազգային ժողովի աշխատակազմ, նախարարություններ, կառավարությանն առընթեր մարմիններ, մարզպետարաններ:

Կարդացեք նաև
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Գաբրիել Ղազարյանի խոսքերով, այս նախաձեռնությունը նպաստելու է ինչպես մարտական, այնպես էլ սպորտային հրաձգության նկատմամբ հետաքրքրությունը մեծացնելու, զենքի ճիշտ օգտագործմանը տիրապետելու եւ արագ կողմնորոշվելու ունակությունների զարգացմանը: Խոսքն առաջին հերթին վերաբերում է կանանց, որոնք նույնպես պետք է կարողանան ճիշտ վարվել զենքի հետ:
Փոխնախարարը նշեց նաեւ, որ սա մեծ ծրագրի սկիզբն է միայն, որ նմանատիպ մրցումներ կազմակերպվելու են ամենատարբեր մարզաձեւերից:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































