Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյան. «Ընտրապայքարը մի վերածեք ցլամարտի հարթակի» (Տեսանյութ)

Մարտ 02,2017 13:23

«Սայաթ- Նովա գյուղի մեր ակտիվիստը  դանակահարվել է Մասիսի ՀՀԿ թեկնածու Մուրադ Մուրադյանի՝ ՀՀԿ թիմակցի կողմից»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն`անդրադառնալով երեկ Մասիսի տարածաշրջանի գյուղերից մեկում տեղի ունեցած դանակահարությանը:

«Երեկ շատ ծանր վիրահատություն է տարել և փառք Աստծո, նոր ճշտեցինք՝ վիճակը կայունանում է: Սա հերթական վկայությունն է, որ որոշ թեկնածուների, մարդկանց համար մեկ քվեն ավելի թանկ է, քան մարդու կյանքը»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը` հավելելով, որ տեղի ունեցածը բացառապես քաղաքական ենթատեքստ ունի:

Նաիրա Զոհրաբյանը կրկին է կոչով դիմում բոլոր նրանց, ովքեր ընտրությունը փորձում են  վերածել կենաց և մահու պայքարի. «Նրանք, չգիտես ինչու, վստահ են, որ ապրիլի  2-ին 3 չի հետևելու: Մի արեք: Առանց այդ էլ շատ մեծ է ռիսկը քաղաքական հարթակից ընտրությունը տեղափոխել միջանձնային, կրիմինալ, բեսպրեդելի ու  գլադիատորական, ցլամարտի հարթակ: Մի փորձեք ավելին անել, քանի որ այս ռեյտինգային ընտրակարգն ինքն իրենով լրջագույն ռիսկեր է պարունակում քաղաքական պայքարի համար: Հորդորով դիմում եմ այն  թեկնածուներին, մասնավորապես Մասիսում իրենց բեսպրեդել համարող ՀՀԿ թեկնածուին, որն ամենուր  հայտարարում է, որ իր դեմ խաղ չկա, որ իրեն  ամեն ինչ թույլատրված է` այդպես չէ: Փորձեք ընտրողի քվեն շահել ձեր արած գործերով, ձեր հեղինակությամբ, եթե այդպիսի արած գործեր և հեղինակություն կա»:

Տիկին Զոհրաբյանը հորդորում է`մարդու կյանքը մեկ քվեից գերադասել, Հայաստանի միջազգային վարկն էլ գերադասել անգամ տասնյակ քվեներից:

Այլ մանրամասները` տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031