Լրահոս
Օրվա լրահոսը

Ուսուցիչն՝ ընդդեմ Շմայսի. ԵԼՔ-ի ցուցակում գործազուրկներ են, դասախոսներ ու մանկավարժներ

Մարտ 02,2017 19:07

ԵԼՔ դաշինքի համամասնական ցուցակը, ինչպես հայտնի է, 121  անձից է կազմված: Ցուցակում բավականին մեծ թիվ են կազմում դասախոսներն ու մանկավարժները: Առաջին տասնյակում է ԵՊՀ-ի արաբագիտության ամբիոնի դասախոս Արայիկ Հարությունյանը, որը ռեյտինգայինով առաջադրվել է նաեւ թիվ 3 ընտրատարածքում:

Համամասնական ցուցակի 12-րդ տեղում է ԵՊՀ-ի Իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի ամբիոնի դոցենտ Լիպարիտ Մելիքջանյանը: Կան նաեւ մասնավոր բուհերի դասախոսներ, Վանաձորի պետհամալսարանի դոցենտ Գեւորգ Շահվերդյանը, Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի եւ Թումո կենտրոնի աշխատակիցներ:

Դաշինքի ցուցակում մեծ թիվ են կազմում նաեւ գործազուրկները, 121-ից 39-ը գործազուրկ են, 4-ը՝ թոշակառու:

Դաշինքն իր ցուցակում առաջադրել է նաեւ շատ ատամնաբույժների եւ փաստաբանների: Կուսակցության ցուցակում է նաեւ «Արմոբիլ» անվտանգության ծառայության թիկնապահը՝ Սարգիս Լեւոնյանը:

Ինչ վերաբերում է ռեյտինգային ցուցակներին, ԵԼՔ-ը, օրինակ, թիվ 3 ընտրատարածքում, որն ընդգրկում է Մալաթիա-Սեբաստիա եւ Շենգավիթ համայնքները, ընդդեմ ՀՀԿ-ի թեկնածուներ Սամվել Ալեքսանյանի, Կորյուն Նահապետյանի, առաջադրել է 3 գործազուրկի, Թումո կենտրոնի դասընթացավարին՝ Համբարձում Համբարձումյանին, ԵՊՀ-ի դասախոսի, Սոֆթ Կոնստրակտ ընկերության թարգմանիչ խմբագրին:

Կենտրոնում ՀՀԿ-ական Գագիկ Բեգլարյանի եւ նրա եղբոր՝ Հակոբ Բեգլարյանի դեմ հիմնական թեկնածուները Նիկոլ Փաշինյանն ու Ալեն Սիմոնյանն են:

5-րդ ընտրատարածքում՝ Արարատի մարզում, ԵԼՔ-ն առաջադրել է 6 գործազուրկ մարդկանց, Երասխ գինու գործարանի տնօրենին եւ Նոր կյանքի գյուղապետին:

Թիվ 6 ընտրատարածքում՝ Արմավիրում՝ ընդդեմ ՀՀԿ-ական գեներալների՝ Շմայսի, Սեյրան Սարոյանի, Նովոյի՝ Նահապետ Գեւորգյանի, ԵԼՔ-ը առաջադրել է 3 գործազուրկի, անհատ ձեռնարկատեր Արման Ղուկասյանին, Արմավիրի միջնակարգ դպրոցի ուսուցչուհու, Ֆինքա վարկային կազմակերպության մասնագետի եւ մի հաշվապահի:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031