Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Կարապետյանը Գագիկ Ծառուկյանի ծրագիրը չի կարդացել

Մարտ 30,2017 21:03

«Ես Գագիկ Ծառուկյանի ծրագիրը չեմ կարդացել»,- այսօր «Մոսկվա» կինոթատրոնում Երեւանի Կենտրոն համայնքի բնակիչների հետ հանդիպումից հետո լրագրողներին ասաց Կարեն Կարապետյանը:

Լրագրողները վարչապետին հարցրել էին «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խոստացած 15 միլիարդ դոլարի ներդրումների մասին, եթե իր ղեկավարած դաշինքն առաջիկա ընտրություններում մեծամասնություն հավաքի:

Հիշեցնենք, երկու օր առաջ, մարզահամերգային համալիրում, «Ծառուկյան» դաշինքի քարոզարշավի ամփոփիչ հավաքի ժամանակ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ իր արտասահմանցի գործընկերները պատրաստակամություն են հայտնել 15 միլիարդ ԱՄՆ դոլար ներդրում կատարել Հայաստանում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031