Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Սթրեսի մեջ լրագրողներն են, ձեր ցավը տանեմ». Գագիկ Ծառուկյանը՝ Ծիծեռնակաբերդում (Տեսանյութ)

Ապրիլ 24,2017 14:38

Այսօր Գագիկ Ծառուկյանը Ծիծեռնակաբերդ էր եկել ԲՀԿ պատգամավորների, «Ծառուկյան» դաշինքի թիմի անդամների հետ: Նա ծաղկեպսակ դրեց եւ գլուխ խոնարհեց զոհերի հիշատակին:

Լրագրողների հետ զրույցում Գագիկ Ծառուկյանը քաղաքական որոշ հարցերի անդրադարձավ:

Նա նախ ասաց, որ պիտի այնպիսի պետություն ստեղծենք, տնտեսությունը հզորացնենք, զարգացնենք, պայման ու հնարավորություն ստեղծենք, որ ամբողջ սփյուռքը գա հայրենիք:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ «Ծառուկյան» դաշինքի պատգամավորների ցուցակն արդեն պատրա՞ստ է, գիտե՞ն ով է գնալու խորհրդարան՝ նա պատասխանեց. «Բայց դուք խի եք այդքան անհանգստացած: Ամենակարեւորը՝ իմ թիմը անհանգստացած չի: Բոլորն էլ գիտեն՝ բոլորն իմ թիմակիցն են, բոլորին էլ շատ հարգում եմ, ամեն մեկից, բոլորից էլ շատ շնորհակալ եմ, բոլորն իրենց աշխատանքները կատարում են»:

Լրագրողների դիտարկմանը՝ ասում են՝ սթրեսի մեջ են ձեր թիմակիցները, չգիտեն՝ ով է անցնելու, ով՝ չէ՝ Գագիկ Ծառուկյանը ծիծաղեց եւ պատասխանեց. «Սթրեսի մեջ լրագրողներն են, ձեր ցավը տանեմ, իրանք շատ հանգիստ իրանց տեղը գիտեն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930