Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրանն այդ հայտարարությամբ ապտակ հասցրեց Ադրբեջանին». Շիրակ Թորոսյան (Տեսանյութ)

Մայիս 06,2017 14:57

«Իրանը, որպես տարածաշրջանում կարեւոր դերակատարում ունեցող երկիր, ամրապնդեց միջազգային հանրության եւ մեր տեսակետը»,-«Փաստարկ» մամուլի ակումբում այսօր անդրադառնալով օրերս Իրանի արտգործնախարարության խոսնակի հնչեցրած հայտարարությանը, թե Արցախյան հակամարտությունը չի կարող լուծվել մեկ երկրի կողմից, ասաց ՀՀԿ նորընտիր պատգամավոր Շիրակ Թորոսյանը:

«Իրանը նման հայտարարությամբ եւս մեկ ապտակ հասցրեց Ադրբեջանին, որն իր հերթին աջակցում է Թուրքիային:Այդ հայտարարությունը հայանպաստ է»,-նկատեց Շիրակ Թորոսյանը:

Նրա բնորոշմամբ՝ Իրանն ու Հայաստանը տարածաշրջանային անվտանգության հարցում ընդհանուր շահեր ունեն: Հիշեցնենք, որ Իրանի պաշտպանության նախարարը եւս ապրիլի կեսին կոչ էր արել խաղաղ ճանապարհով լուծել հակամարտությունը:

Թեմայի շուրջ այլ մանրամասները՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031