Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը ոստիկանություն ահազանգեց. Ոստիկանության համազգեստով աղջիկը խոչընդոտել է քարոզարշավը

Մայիս 10,2017 18:55

Քիչ առաջ «Ելք» դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում ուղիղ միացում էր կատարել Շարուրի փողոցի 14 շենքից: Նա ներկայացրեց իրավիճակը, որ մի աղջիկ՝ ոստիկանի համազգեստով քաշել է իր թևից և շատ կոպիտ ձևով ասել է՝ «հավաքեք ձեր միտինգը այստեղից», և երբ փորձել են նրան լուսանկարահանել նա մտել է հենց այդ շենք:

«Ելք» դաշինքի անդամները այդ տան դուռն էին թակում, Փաշինյանի խոսքերով՝ ճշտելու համար արդյոք նա իրոք ոստիկան է, սակայն արձագանքեցին միայն հարևանները, որոնք հավելյալ տեղեկատվություն տվեցին դաշինքի անդամներին:

Նիկոլ Փաշինյանը ահազանգեց ոստիկանություն՝ նշելով, որ ոստիկանության համազգեստով աղջիկը խոչընդոտել է «Ելք»-ի քարոզարշավը, և իրենք կսպասեն այդ շենքում մինչև ոստիկանության  համապատասխան աշխատակիցը գա:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031