Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփանակերտի հոսպիտալում վիրահատել են «Շանթի» օպերատոր Դավիթ Աթոյանին

Մայիս 11,2017 15:50

Շանթ Հ/Ը «Դիրքերում » հաղորդաշարի հեղինակ Զաքարյան Արշակ-ը տեղեկացնում է, որ Ստեփանակերտի հոսպիտալում վիրահատել են հաղորդաշարի օպերատոր Դավիթ Աթոյանին: Դավիթի առողջական վիճակը կայուն է: Հնարավոր է նրան տեղափոխեն Երևան:

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան, ժամը 18-ի սահմաններում արցախա-ադրբեջանական շփման գծի հյուսիսային հատվածում գնդակոծության է ենթարկվել Շանթ հեռուստաընկերության «Դիրքերում» հաղորդաշարի նկարահանող խումբը: Հակառակորդը հրաձգային խոշոր տրամաչափի զենքերով գնդակոծել է նկարահանող խմբի ավտոմեքենան: Վիրավորվել է հաղորդաշարի օպերատոր Դավիթ Աթոյանը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031