Լրահոս
Օրվա լրահոսը

«Ելք»-ը դիմում է ներկայացնելու ԿԸՀ

Մայիս 12,2017 03:30

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Ելք» դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը  հայտարարել էր, որ ահազանգ է ստացել, որ Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբում ընտրակաշառք են բաժանում, որից հետո այցելել է Կուրղինյան փողոց և շտաբի մոտակայքում պատգամավորի նախկին թեկնածու Վարդան Վարդանյանը հարվածել է «Ելք»-ի վստահված անձ Հայկ Սարգսյանին: Շուտով հայտնի դարձավ, որ տարածքի տերը հրաժարվել է բացել շտաբի դուռը և ոստիկանությունը պլոմբեց այն:

Նիկոլ Փաշինյանը ևս մեկ ուղիղ միացում կատարեց: Ազգային ժողովի պատգամավոր միացման ընթացքում ասաց, որ սեփականատերը ոստիկանությանը հայտնել է, որ հոգնել է և գնացել է քնելու, ինչով, ըստ Մարուքյանի խոչընդոտել է հետաքննության մարմնի գործողություններին. «Ոստիկանությունը ստիպված եղավ կապարակնքել Տարոն Մարգարյանի շտաբի դռները, և իրենք գնացին իրենց գործերով զբաղվելու: Ինչից հետո մենք առաջնամուտքի և հետնամուտքի դռները կապարակնքեցինք մեր կնիքներով և ստորագրություններով՝ հույս ունենալով, որ կպահպանվի: Ավելին՝ տարածքում եղած մարդիկ քաղաքացիական անձինք, ինչ-որ սափրագլուխներ փորձում են պրովոկացիաներ հրահրել, ոստիկանության ներկայացուցիչների ներկայությամբ «Ելք» դաշինքի ակտիվիստներին ասում են՝ կապտակենք կընկնես, հետո ասաց՝ եթե տղա կա, եկեք, ու մարդիկ փախան»:

Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ առավոտյան «Ելքը» դիմելու է Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ պահանջելով որոշում կայացնել, որ եթե ծրարներում հայտնվեն ավելորդ թերթիկներ այդ ծրարը ճանաչվի անվավեր: Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ իրենք հետընտրական գործընթացները չեն բացառում, և պետք է այդ փաստերը հավաքեն: Նա նաև հայտնեց, որ իրենք միջոցներ կձեռնարկվեն, որ նախընտրական շտաբի տարածքը հսկվի՝ չնայած նրան, որ ոստիկանությունը հսկողություն է իրականացնում:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031