Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ՀՀ դատախազությունը Ոստիկանությանը և ՀՔԾ-ին հանձնարարել է ստուգել քրեական գործ հարուցելու հիմքերը

Մայիս 12,2017 21:21

«Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Աննա Զախարյանը ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է տվել  11.05.2017թ. ժամը 21.00-ի սահմաններում Երևան քաղաքի ՀԱԹ-ում գտնվող, Երևանի քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբում ենթադրյալ ընտրակաշառք բաժանելու, իր մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու վերաբերյալ:

ՀՀ ոստիկանության նույն բաժնում հաղորդում է տվել նաև Հայկ Սարգսյանը՝ նույն նախընտրական շտաբի մոտ Վարդան Վարդանյանի կողմից իրեն հարված հասցնելու և մարմնական վնասվածք պատճառելու վերաբերյալ:

Նույն հանգամանքների վերաբերյալ հաղորդում է տվել նաև ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնին հանձնարարվել է նշված հաղորդումների առիթով քրեական գործ հարուցելու հիմքերը ստուգելու նպատակով իրականացնել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածով նախատեսված անհրաժեշտ դատավարական գործողություններ:

Միաժամանակ, 12.05.2017թ. ժամը 14.32 րոպեին «armtimes.com» լրատվական կայքում հրապարակված «Մարգարյանի շտաբում «ՀԺ»-ի լրագրողը բռնության է ենթարկվել» հոդվածում, Կոմիտաս 56 հասցեում տեղակայված նախընտրական շտաբում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ֆեսբուքյան էջում հրապարակված տեսանյութում, ինչպես նաև վերջինիս կողմից մամուլի ասուլիսի ժամանակ հրապարակված առերևույթ ընտրակաշառքի մասին վկայող փաստաթղթերի վերաբերյալ հանգամանքները ստուգելու նպատակով ևս ՀՀ հատուկ քննչական ծառայությանը հանձնարարվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով նախապատրաստել նյութեր:

ՀՀ դատախազություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031