Լրահոս
Օրվա լրահոսը

Խոսրով Հարությունյանը մեղադրում է Զարուհի Փոստանջյանին (տեսանյութ). «Ա1+»

Մայիս 14,2017 17:23

ՀՀԿ-ի շտաբերից մեկը ղեկավարող Խոսրով Հարությունյանը չի դիտել քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի նկատմամբ գործադրված բռնությունների տեսանյութը, բայց գնահատական է տալիս. «Ինքը՝ Զարուհին, կարող է սադրել ցանկացած բան։ Ես խորապես համոզված եմ դրանում»։

Մաշտոցի պողոտայում տեղակայված շտաբը ղեկավարող Հարությունյանը պնդում է՝ օրեր առաջ Զարուհի Փոստանջյանն ու թիմակիցները իրենց նկատմամբ կոպիտ գործողությունների են դիմել. «Նա իր թիմակիցների հետ կանգնել էր այստեղ և թիմակիցների հետ ահաբեկչության էր ենթարկում ինձ։ Հարձակվել էին, գոռգոռում էին, մեր համակիրների վրա փորձում էին ճնշումներ գործադրել, նույնիսկ վախեցնել։ Դա կարո՞ղ ենք գնահատել քաղաքական անբարո ճնշում, անշուշտ՝ այո»։

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031