Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտնաբերել են վարչական իրավախախտման դեպքեր

Սեպտեմբեր 17,2026 13:35 Share

Սեպտեմբերի 10-ին և 15-ին Երևան քաղաքի վարչական տարածքում գործող «Վագա Ֆարմ» ընկերությանը պատկանող թվով 22 դեղատներում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության կողմից իրականացված հսկողության արդյունքում հայտնաբերվել են թվով 25 վարչական իրավախախտման դեպքեր, մասնավորապես՝

պիտանելիության ժամկետն անց ապրանքների վաճառքի վերաբերյալ թվով 12,

չթույլատրված ապրանքատեաականու վաճառքի՝ մինչև 50 միկրոն պոլիէթիլենային պարկերի համար թվով 2,

առանց թույլտվության գովազդի տեղադրման համար թվով 11:

Լուսանկարն՝ արխիվային

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել