Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփան Սաֆարյան. «Ոստիկանությունն իրավական նիհիլիզմի մեջ է» (Տեսանյութ)

Մայիս 16,2017 12:18

ԱԺ հինգերորդ գումարման պատգամավոր Թեւան Պողոսյանը ուրախ է, որ անցած խորհրդարանական եւ ավագանու ընտրություններում ոչ միայն լրագրողները, քաղաքացիական հասարակությունը, այլ նաեւ կուսակցությունները հասկացան, որ իրենք էլ պետք է պայքարեն փաստագրական տեղեկություններ հայթայթելու համար:

«Մեդիա կենտրոնում» հրավիրված մամուլի ասուլիսում այսօր նա օրինակ բերեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության բացահայտումը` կրթական համակարգում, ըստ որի տարիներ շարունակ բոլորին հայտնի փաստը, որ դպրոցների եւ մանկապարտեզների տնօրենները ձայներ են հավաքագրում իշխանության ներկայացուցիչների համար, ապացուցվեց հայտնի ձայնագրությամբ: Նույնն արեց «Ելք» դաշինքը`ոստիկանական համակարգի առնչությամբ: Սրանք, ըստ բանախոսի, անցած խորհրդարանական եւ ավագանու ընտրությունների դրական կողմերն էին: Նա հույս ունի, որ այդ փաստերը արձագանք կգտնեն իրավապահ համակարգում եւ համապատասխան օրենսդրական շտկումներ կլինեն:

Ավագանիում ընդդիմությունը եռապատկեց իր ներկայությունը, Թեւան Պողոսյանը սա ևս դրական է համարում`նկատելով, որ տոկոսային հարաբերությամբ, ընդդիմության ներկայությունը Երեւանի ավագանիում 200 տոկոսից ավելի աճ է ունեցել: Սա, ըստ նրա, միտված կլինի նրան, որ թեժ ավագանի լինի, նոր եւ հետաքրքիր նախաձեռնություններ կգան ընդդիմությունից, ՀՀԿ-ի` միանձնյա որոշումներ անցկացնելն, արդեն բավական բարդ կլինի:

Ընտրությունների ընթացքի մասին Թեւան Պողոսյանի կարծիքը` տեսանյութում

Հանդիպման մյուս բանախոս, քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը կարծում է, որ կիրակի օրը կայացած Երեւանի ավագանու ընտրություններն արտահայտում էին հանրության այն մասի տրամադրությունները, որոնք բերման ենթարկվեցին կամ մասնակցեցին դրանց. «Ամբողջ Երեւանի տրամադրությունը չէր արտահայտվում»:

Իր համար ժողովրդավարական ընտրությունները երկու չափանիշի պետք է համապատասխանեին`որքանո՞վ է ընտրողն ազատ ձեւավորել իր կամքը, որքանո՞վ էին առկա այնպիսի գործոններ, որոնք հակաօրինական ազդեցություն էին թողնում ընտրությունների ընթացքի վրա: Ոչ նախկին, ոչ ապրիլին կայացած խորհրդարանական, ոչ կիրակի օրը կայացած Երեւանի ավագանու ընտրություններն այս երկու սկզբունքներին, Ստեփան Սաֆարյանի համոզմամբ, չէին համապատասխանում: Հետեւաբար, չի կիսում ավագանու ընտրությունների առնչությամբ «Ելք»-ի գնահատականը, որ իրենք լիովին վերահսկել են իրենց ձայները եւ տեր են կանգնել դրանց:

Նա համամիտ է Թեւան Պողոսյանի դրական արձանագրումների հետ, բայց որքան էլ լրագրողներն ու քաղաքացիական հասարակությունը փայլուն աշխատանք են կատարում, նա արձանագրում է, որ երկրում ունենք մտահոգիչ չափերի հասնող իրավական նիհիլիզմ. «Խորհրդարանական ընտրություններում Միհրան Պողոսյանը միջազգային մակարդակով լրջագույն խնդիրներ ունենալով`ընտրվել է, Դանիել Իոաննիսյանին դատի տվեցին, որովհետեւ բացահայտել էր կրթական համակարգի թերությունը, Զարուհու դեպքով ՀՀԿ-ն հայտարարեց`մի չարաշահեք մեր հյուրընկալությունը»:

Մանրամասները` տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031