Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Աննա Զախարյանի հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ

Մայիս 16,2017 12:30

2017թ. մայիսի 12-ին «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Աննա Սամվելի Զախարյանը ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մալաթիայի բաժնում հաղորդում, ապա նաև բացատրություն է տվել այն մասին, որ սույն թվականի մայիսի 11-ին՝ ժամը 20:30-ից մինչև 21:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևան քաղաքի Կուրղինյան փողոցի 11/3 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբում քաղաքացիներին բաժանվել են քվեաթերթիկներ և ընտրակաշառք, իսկ երբ ինքն այդ ամենը փորձել է նկարահանել, մի երիտասարդ՝ խոչընդոտելով լրագրողի իր մասնագիտական օրինական գործունեությանը, ձեռքից խլել է «NOKIA» մոդելի բջջային հեռախոսը, մտել նշված շտաբ և բջջային հեռախոսից հեռացրել հեռախոսահամարներն ու կարճ հաղորդագրությունները, իսկ դրանից մոտ 15 րոպե հետո մեկ այլ երիտասարդ անվնաս վիճակում վերադարձրել է իր բջջային հեռախոսը:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնում նախապատրաստվել են նյութեր, կատարվել են անհրաժեշտ անհետաձգելի քննչական, դատավարական գործողություններ:

Նախապատրաստված նյութերի արդյունքում Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների դատախազության դատախազի կողմից ԶԼՄ-ի ներկայացուցչի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու և առերևույթ ընտրակաշառք տալու դեպքերի առթիվ 16.05.2017թ. ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասի և 154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը:

ՀՀ գլխավոր դատախազություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031