Լրահոս
Օրվա լրահոսը

«Խոստումը» Ամերիկայի մէջ գոյացուցած Է ընդամէնը 8.18 միլիոն տոլար. «Ասպարեզ»

Մայիս 16,2017 12:52

Հայոց Ցեղասպանութեան մասին պատմող «Խոստումը» (The Promise) շարժապատկերի ցուցադրութիւնները Ամերիկայի մէջ (Ապրիլ 21-Մայիս 14) ապահոված են ընդամէնը 8.18 միլիոն տոլար, որ ֆիլմի նկարահանման ծախսերուն 10 տոկոսն իսկ չի կազմեր:

Ֆիլմի հեղինակները յայտարարած էին, որ «Խոստումը» արժած էր 100 միլիոն տոլար, մինչ «Պաքս Աֆիս Մոժօ» (Box Office Mojo) կայքին վրայ նշուած է 90 միլիոն տոլարի պիւտճէ:

Ամերիկեան ցուցադրութեանց ընթացքին ապահովուած մուտքին կէսը՝ 4 միլիոն տոլարը, ֆիլմի ցուցադրութեան առաջին օրերուն հաւաքուած է, որմէ ետք դիտումներու քանակը նուազած է: Երկրորդ շաբաթը ֆիլմը հաւաքած է 1.44 միլիոն տոլար, երրորդ շաբաթը՝ 278,000 տոլար, իսկ չորրորդ շաբթուան ընթացքին՝ ընդամէնը 82,000 տոլար:

Նյութի մանրամասները կարդացեք «Ասպարեզ»ի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031