Լրահոս
Օրվա լրահոսը

Թե ո՞վ է եղել «ՍԱՍ ԳՐՈՒՊ»-ի ձայնագրությունը մեզ հանձնած անձնավորությունը, ապա այս մասին կլռենք. «Չորրորդ իշխանություն»

Մայիս 16,2017 13:52

ՀՀ հատուկ քննչական ծառայությունից օրերս դիմում ենք ստացել, որտեղ գրված է. «Նկատի ունենալով, որ «Չորրորդ իշխանություն» թերթի 2017 թվականի ապրիլի 13-ին՝ «Կգնաք Փարիզ, փող կտանք, ընտրողներին էլ կտանք, չէ՝ կտուգանենք ու հինգ անգամ ավելի վատ կվերաբերվենք» վերտառությամբ հրապարակման հիման վրա նախապատրաստված նյութերը տեղեկություններ են պարունակել այն մասին, որ 2017 թվականի ապրիլի 2-ին կայացած ՀՀ ազգային ժողովի ընտրություններից առաջ՝ «ՍԱՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի աշխատակիցների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ, չպարզած անձն իր ներկայացրած պատգամավորության թեկնածուի օգտին կողմ քվեարկելու համար հանդիպմանը ներկա մի շարք քաղաքացիների խոստացել է դրամ եւ այլ առավելություններ, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննության։

Քրեական գործի նյութ հանդիսացող ձայնագրությունը հանձնվել է «Hayastan24.com»-ի խմբագրությանը։ Այն հանձնած քաղաքացին ընդգծել է, որ հայտնի ժողովն իրականացրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի՝ ՏAՏ-ի Արտակի եղբայրը՝ Արամը։

Թե ո՞վ է եղել ձայնագրությունը մեզ հանձնած անձնավորությունը, ապա այս մասին կլռենք՝ ընդգծելով, որ չենք պատրաստվում հրապարակել նրա անուն-ազգանունը, ասել է թե՝ բացահայտել տեղեկատվության աղբյուրը։ Սահմանադրական դատարանի համապատասխան որոշումը երաշխավորում է աղբյուրի գաղտնիության մեր իրավունքը։

Ուստի թե՛ այս փուլում, թե՛ հետագա զարգացումների ընթացքում, անգամ դատարանում՝ մենք չենք բացահայտելու մեր աղբյուրը։

Գոհար ՎԵԶԻՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031