Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրողը Տարոն Մարգարյանին ամոթանք էր տվել, Զարուհի Փոստանջյանին սեր խոստովանել. վերահաշվարկ 7/51-ում (Տեսանյութ, ֆոտոշարք)

Մայիս 16,2017 18:17

Թիվ 7 ընտրատարածքային հանձնաժողովում 7/51 ընտրատեղամասի արդյունքների վերահաշվարկն է՝ «Ելք» դաշինքի դիմումի հիման վրա: Այս ընտրատեղամասում արձանագրվել է 148 անվավեր քվեաթերթիկ ու «Ելքը» կասկածում է, որ կարող է այդքան քվեաթերթիկ մի տեղամասում անվավեր լինել: Ինչպես տեղեկացրել ենք, պարզվեց, որ անվավեր համարված քվեաթերթիկներից….դատարկ էր: ՀՀԿ-ի օգտին քվեարկած քվեաթերթիկներից մի քանիսը կանաչ գրիչով նշում ուներ: Մի քվեաթերթիկ V-աձեւ նշումի փոխարեն քվեարկած էր W: Այդ ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը արդարացավ, թե՝ ընտրողը երեւի մեծ մարդ է եղել, շշկռվել է:

Հարցին՝ «Երկիր Ծիրանիի» օգտին քվեարկած «O» նշանով քվեաթերթիկի ընտրողը չէ՞ր կարող շշկռվել՝ նա պատասխանեց, որ, համենայնդեպս, ինքը հանձնաժողովի անդամների քննարկմանն է դրել եւ միասնաբար որոշել են, որ դա վավեր քվեաթերթիկ է:

Թիվ 7 ընտրատարածքային հանձնաժողովը այդ քվեաթերթիկների հարցը դրեց քվեարկության, անդամներից մեկը դեմ էր, որ այն անվավեր համարվի, բայց քվեարկությամբ այն ի վերջո անվավերների շարքին դասվեց: Արդյունքում՝ անվավեր համարված 151 քվեաթերթիկների թիվն ավելացավ 1-ով: Անվավեր քվեաթերթիկներից մեկի վրա ընտրողը Տարոն Մարգարյանին գրել էր «ամոթ», մի քվեաթերթիկի վրա էլ Զարուհի Փոստանջյանին գրել էին՝ «սիրելիս»:

Քվեաթերթիկների վրա կային սեռական բնույթի հայհոյանքներ եւ նկարներ՝ ըստ ընտրողի երեւակայության: Հայհոյանքները հիմնականում վերաբերում էին բոլոր թեկնածուներին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031