Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի քանի օրը շատ քիչ է հայկական ջազին  ծանոթանալու համար». Վահագն Հայրապետյան

Մայիս 23,2017 16:36

Այսօր Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ թատրոնի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ մամուլի ասուլիս` նվիրված մայիսի 24-ին կայանալիք «Էլլա Ֆիցջերալդ-100» համերգին։ Ասուլիսին մասնակցում էին Օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Վահագն Հայրապետյանը եւ աշխարհահռչակ ջազային երգչուհի Մարջորի Բարնսը։

Այն հարցին, թե ինչ են անում, որ որ Մարջորի Բարնսը այս օրերի ընթացքում ծանոթանա  հայկական ջազին, Վահագն Հայրապետյանը պատասխանեց. «Մի քանի օրը շատ քիչ է հայկական ջազին ծանոթանալու համար։ Դրան հարկավոր է տրամադրել բավականին երկար ժամանակ» ։

Մարջորի Բարնսն էլ պարզաբանեց` ինչ է ջազն իր համար. «Ես դեռ շարունակում եմ այն ուսումնասիրել, ամեն անգամ նոր բան եմ բացահայտում։ Ջազը շատ մեծ աշխարհ է»։

Վահագն Հայրապետյանը մեջբերեց Լուի Արմսթրոնգի խոսքերը.«Եթե չեք հասկացել` ինչ է ջազը, ավելի լավ է գործ չունենաք նրա հետ» ։

Համերգը կղեկավարի ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյանը։

Գայանե Իսրայելյան

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031