Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հունաստանի Ալեքսանդրուպոլի միտրոպոլիտին

Մայիս 28,2017 19:12

Մայիսի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Ավրորա» մրցանակաբաշխության առիթով Հայաստան ժամանած Հունաստանի Ալեքսանդրուպոլի միտրոպոլիտ Անթիմոս Կուկուրիդեսին և առաջնորդարանի դիվանապետ Իրենեոս վարդապետ Լավցիսին՝ ուղեկցությամբ Հունաստանի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ. Խորեն վարդապետ Առաքելյանի:

Նորին Սրբությունը, ուրախություն հայտնելով Հույն Ուղղափառ Եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների այցի առիթով, կարևորեց դարերի ընթացքում հայ և հույն ժողովուրդների, ինչպես նաև երկու Եկեղեցիների միջև ձևավորված ջերմ փոխհարաբերություններն ու սերտ գործակցությունը:

Իր հերթին Ալեքսանդրուպոլի միտրոպոլիտը Ամենայն Հայոց Կաթողիկոսին փոխանցեց Հունաստանի Հերոնիմոս Բ Արքեպիսկոպոսի ջերմ ողջույնները։ Անթիմոս միտրոպոլիտն իր խոսքում ուրախությամբ ընդգծեց, որ հունահայ համայնքն իր ակտիվ գործունեությամբ կարևոր ներդնում ունի Հունաստանի զարգացման ու բարգավաճման գործում: Վերջինս նաև խոսեց հայ և հույն ժողովուրդների պատմության ծանր ժամանակաշրջանների մասին՝ գոհունակությամբ արձանագրելով, որ, հակառակ բոլոր փորձությունների, այսօր երկու ժողովուրդները շարունակում են կերտել իրենց խաղաղ ու բարօր կյանքը։

Հանդիպման վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր օրնությունն ու բարեմաղթանքները բերելով հոգևոր այրերին, նաև եղբայրական ողջույններ փոխանցեց Հունաստանի Արքեպիսկոպոսին:

Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի պատասխանատու Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը և Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տ. Իսահակ վարդապետ Պողոսյանը:

Տեղեկատվական համակարգ
Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցի

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031