Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Մեհրաբյան. «Տիգրան Սարգսյանի ֆիգուրայով խնդրում եմ չխաբվեք» (Տեսանյութ)

Մայիս 29,2017 14:45

ԱԺ արդեն նախկին պատգամավոր Թեւան Պողոսյանն ուզում է հասկանալ`Սահմանադրական բարեփոխումները, ԸՕ-ի փոփոխությունները, ընտրությունները եւ այլն, մեզ համար նպատա՞կ էին, թե միջո՞ց, ինչի՞ նպատակ եւ ինչի՞ միջոց: Ինքը կարծում է`ամենը միջոցներ են, նպատակը տեսլականների դաշտում է, որը քաղաքական առաջնորդները պիտի առաջ բերեին: Աշխատանք այդ ուղղությամբ, չի տեսնում:

Այսօր «Դեբատ» բանավիճային ակումբում անդրադառնալով խորհրդարանի առաջին նիստում նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին, մասնավորաբար, 2040 թվականին Հայաստանի բնակչության չորս միլիոնի հասցնելու տեսլականին, Թեւան Պողոսյանն ասաց. «Ֆանտաստիկ փայլուն, արտակարգ նպատակ»:

Բայց արդյոք գործողություններ սկսե՞լ ենք դրան հասնելու համար: Թեւան Պողոսյանը, համենայնդեպս, «թուրը ձեռքին» առաջնորդին չի տեսնում, որը դրել է նպատակը եւ հանրությանը տանում է դրա կատարմանը: Բայց հույս ունի, քաղաքական առաջնորդները առաջիկայում կտեսնեն այդ բացը եւ հաշվի կնստեն դրա հետ: Առաջիկա հինգ տարիները իր կարծիքով, հենց դրա համար պետք է օգտագործվեն:

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանն էլ է Հայաստանը համարում է նպատակներ չունեցող երկիր: Հաշվապահական լեզվով ասում է. «Ամենում մինուսով ենք դուրս գալիս»: Ասում է`ունենք կառավարություն, որը փորձում է կարգապահական հարցեր լուծել: Բայց դա Հայաստանին, իր կարծիքով, ճեղքում չի բերում: Ավելին, իր մատուցմամբ, նման լոզունգ կա, բայց այն պրակտիկայով չի ամրապնդվում, այլապես մեր երկիրը կառչած չէր մնա փլուզվող ռուսական շուկայից, չէր խորանա այդ շուկայի մեջ եւ սեպտեմբերից ի վեր վարչապետը գոնե նախկին ԽՍՀՄ տարածքից դուրս կգար. «Բիշքեք գնում է բայց Դավոս գնալու ժամանակ չունի»:

ԱՄՆ դեսպանի` Հայաստանի էներգետիկ շուկայի վերլուծությանը վերաբերվող հայտարարությունների մասով էլ, քաղաքագետն ասում է, որ հիմնական ուղերձն այն էր, որ մեր շուկայում հավասարություն չկա: «Տիգրան Սարգսյանի ֆիգուրայով խնդրում եմ չխաբվել»,- ասաց քաղաքագետը:

Մանրամասները`  տեսանյութում

Թեւան Պողոսյանը, համենայնդեպս, իր քաղաքացիական պահանջատիրությունն առաջիկա հինգ տարիներին դրսեւորելու է: Եթե ուզում ենք այսօրվա իրավիճակից դուրս գանք, մտածելակերպն ու վարքագիծը հանրությունը պետք է փոխի, այլապես պառլամենտարիզմ չենք կառուցի:

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանն էլ ասում է` իրական, փաստացի իշխանությունը Հայաստանում գտնվում է պառլամենտից դուրս եւ դեռ պարզ չէ, ի՞նչ կլինի 2018-ի ապրիլից հետո: Եթե եղան ֆորս-մաժորներ, Հայաստանի իշխանությունն ու քաղաքական դաշտն այս վիճակով պատրաստ չեն լինելու դրանց պատշաճ արձագանքելով:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031