Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Նալբանդյան. «Գուցե սա բերի նրան, որ եռանախագահները համապատասխան գործողությունների դիմեն». (Տեսանյութ)

Մայիս 30,2017 15:17

«Ակնհայտ է, թե ով է առաջինը կրակ բացում, դա ցույց տվեց ԵԱՀԿ հայտարարությունը»,-ՀՀ արտաքին գործերի նախարարությունում այսօր Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով վերջերս սահմանին հակառակորդի կողմից հայկական ուժերի զինտեխնիկա խոցելու դեպքին հաջորդած ԵԱՀԿ հասցեական հայտարարությանը, ասաց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Նրա խոսքով՝ ԵԱՀԿ կողմից բազմիցս են եղել հասցեական հայտարարություններ՝ ուղղված Ադրբեջանին: Արտգործնախարարի բնորոշմամբ՝ երբ ԵԱՀԿ-ն ասում է, որ կողմերը պետք է հարգեն զինադադարի համաձայնագրերը, պարզ է, թե դա ում է ուղղված. «ՀՀ-ն եւ ԼՂՀ-ն միշտ կողմ են եղել այդ զինադադարի համաձայնագրի իրականացմանը: Ադրբեջանը բազմիցս է հարցականի տակ դրել զինադադարի համաձայնագրերը»:

Նալբանդյանը փաստեց, որ Ադրբեջանը շարունակում է անտեսել ԵԱՀԿ հայտարարությունները. «Գուցե սա բերի նրան, որ եռանախագահները ոչ թե պետք է միայն հայտարարություններ անեն, այլ համապատասխան գործողությունների դիմեն, որ կանխեն Ադրբեջանի սադրիչ քաղաքականությունը»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031