Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենապահանջված մասնագիտությունները Գյումրիում

Մայիս 30,2017 20:40

Գյումրիում ամենապահանջվածը դերձակի, բուժքրոջ, ծրագրավորողի ու համակարգչի օպերատորի մասնագիտություններ են։ Նկատենք, սակայն, որ այս չորս մասնագետների աշխատավարձը, նույնիսկ ծրագրավորողի մտավոր ծանր աշխատանքը չի գերազանցում 80 հազար դրամը, որը նախատեսված է 6 ժամյա աշխատանքի դիմաց։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ աշխատանքի և սոցիալական նախարարության զբաղվածության պետական գործակալության պաշտոնական կայքից։ Այդ նույն կայքից նաև տեղեկանում ենք,  որ Գյումրիում ամենաշատ աշխատատեղեր կան խանութներում, վաճառողի աշխատավարձը բոլոր տեղերում անխտիր 80 հազար դրամ է, որոշ աշխատատեղեր՝ ավտոլվացման կետերում։ Իհարկե, հայտարարություններ կան մատուցողի, վարսահարդարի , հաց թխողի աշխատանքի համար, սակայն դրանք մեծ թիվ չեն կազմում։

Հիշեցնենք, որ մի քանի տարի շարունակ Գյումրիում հայտարարությունների մեծ մասը բժիշկների թափուր աշխատատեղերի համար էր։ Այնպիսի տպավորություն էր, թե հանրապետության երկրորդ քաղաքում բժիշկ չի մնացել։ Թեև բժիշկներն իրենց հերթին մեկնաբանում էին, թե որակյալ կադրերը հերթով, մեկը մյուսին օգնելով  ՌԴ-ի «Համերկրացիներ» ծրագրով մշտական բնակության մեկնեցին Ռուսաստանի տարբեր քաղաքներ։ Այս անգամ  այս կայքում 74 աշխատատեղերի համար տրված հայտարարության մեջ ընդամենը 3-4 էին բժշկի թափուր աշխատատեղի համար։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031