Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարծում եմ՝ Պոլսի պատրիարքի ընտրությունները կանցնեն եղբայրական մթնոլորտում». Գարեգին արք. Բեկչյան (Ֆոտոշարք եւ տեսանյութ)

Հունիս 06,2017 13:25 Share

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում աշխատանքը սկսեց եկեղեցական-ներկայացուցչական վեցերորդ ժողովը, որին մասնակցում են Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդներ, Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ:

Ներկաներին ուղղված խոսքում Վեհափառ հայրապետը չշրջանցեց Պոլսի հայոց պատրիարքի ընտրության հարցը: «Մեր զորակցությունն ենք հայտնում Պոլսի հայոց պատրիարքական տեղապահ Գերաշնորհ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանին եւ հորդորում իրականացնել պատրիարքության ընթացիկ աշխատանքները եւ կազմակերպել հայոց պատրիարքի ընտրությունը»:

Հիշեցնենք, որ առաջիկայում ընտրությունների կազմակերպման գործընթացն է մեկնարկելու: Տ. Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը թեկնածուների թվում է:

Մարտի 15-ին Պոլսի հայոց պատրիարքի տեղապահ ընտրված, ներկայում Գերմանիայի հայոց թեմի առաջնորդն իր հերթին նշյալ ընտրության գործընթացն ուշացած որակեց. «Բայց կարեւորն անցյալը չէ, այլ գալիքը: Կարծում եմ՝ Պոլսի մեր հոգեւոր եղբայրների հետ համախմբմամբ, ներդաշնակ աշխատանք կկատարենք, եւ առաջիկա ընտրությունները կանցնեն խաղաղ՝ եղբայրական մթնոլորտում»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930