Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուսուցիչների համար միշտ էլ խնդիր է եղել երթևեկել և դրա դիմաց գումար չստանալ»

Հունիս 06,2017 17:12

Ուսուցչուհի Արմինե Աղաբեկյանը արդեն 9 տարի է, բնակվելով Սյունիքի մարզի Գորիս քաղաքում, հասնում է Տեղ համայնքի Խոզնավար բնակավայր, որտեղ աշխատում է որպես դասվար: Նրա խոսքերով՝ հանրային տրանսպորտ չի գործում, և ուսուցիչները ստիպված են լինում մեքենա վարձել:

«Երթևեկության հարցը միշտ էլ արդիական է եղել բոլոր ուսուցիչների համար, միշտ էլ խնդիր է եղել երթևեկել և դրա դիմաց գումար չստանալը, այնինչ գիտեինք, որ այդ գումարները պետությունը փոխանցում է մարզպետարաններին: Բայց երբ դիմում էինք, մարզպետարանից պատճառաբանում էին, որ մարզպետն է տրամադրում, ինչքան հերիքում է, այդքան է տրամադրում, հեռավոր գյուղեր են, հազիվ ենք հերիքացնում, և այսպես ամեն անգամ լռեցնում էին»,- ասաց նա:

Արմինե Աղաբեկյանը նշեց, որ «Ապահով երթևեկություն լավ կրթության համար» ծրագրի արդյունքում նոր միայն պարզել են, որ այդ գումարները կառավարությունն է տալիս մարզպետարաններին, և այդ գումարի առյուծի բաժինը Սյունիքի մարզպետարանն էր ստանում. «Այդ խնդիրը առկա էր, բայց անտարբերության էր մատնված, որովհետև ոչ մի ուսուցիչ չէր ուզում բարձրաձայնել: Բայց ես չէի հանձնվում, միշտ բարձրաձայնում էի, ուսուցիչներին հավաքում էինք, քննարկումներ էինք անում: Բայց մինչև հիմա էլ պարզ չի, թե ինչպես են այդ փոխհատուցումները իրականացնում»:

Արմինե Աղաբեկյանի խոսքերով՝ խնդիրը բարձրաձայնելուց հետո մարզպետարանը փոխհատուցում է ուսուցիչների երթևեկության գումարները, սակայն դրանք էլ չեն համապատասխանում նրանց արած ծախսերին. «Եթե հանրային տրանսպորտ է գործում, պետք է օրական 1400 դրամ տան՝ 700 գնալու համար, 700 հարյուր՝ գալու, բայց վճարում են մոտավորապես 1200 դրամ: Բայց չեղածի դեպքում դա էլ շոշափելի գումար է, որը բավականացնում է, իսկ նախկինում՝ ես ուղիղ 5-6 տարի աշխատել եմ ու ամեն օր երթևեկելու համար ամսական ստացել 4800 դրամ: Երբ հարցնում էինք՝ ինչո՞ւ, պատասխանում էին, որ վճարում են մեկ շաբաթվա համար, որ գնան, մնան և հետ գան: Բայց ինձ տեղով էլ չէին ապահովում»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930