Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Թութունջյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հունիսի 10-ին

Հունիս 09,2017 15:30

ՀՀ մշակույթի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ 2017 թվականի հունիսի 8-ին, 73 տարեկանում, կյանքից հեռացել է հայ ջազային երաժիշտ, թմբկահար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դոցենտ, «Չիկոն և ընկերները» ջազային խմբի գեղարվեստական ղեկավար, հեռուստահաղորդավար Արմեն Գրիգորի Թութունջյանը:

Ցավակցում ենք սիրված երաժշտի հարազատներին և երկրպագուներին:

Արմեն Թութունջյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հունիսի 10-ին, ժամը 18:00-20:00-ն` Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Վերջին հրաժեշտը` հունիսի 11-ին, ժամը 11:00-14:00-ն` Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Հուղարկավորությունը` Երևանի քաղաքային պանթեոնում:

 

 ՀՀ մշակույթի նախարարություն 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930