Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանն է մեղավոր, որ Ղարաբաղը դուրս է մնացել բանակցություններից. Ալեքսանդր Սկակով. «168 ժամ»

Հունիս 13,2017 13:13

«168 ժամ»-ի զրուցակիցն է ՌԴ արեւելագիտության ինստիտուտի Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի աշխատանքային խմբի ղեկավար, քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը

– Ապրիլին Մոսկվայում արտգործնախարարների եռակողմ հանդիպումից հետո Բաքուն հայտարարեց, թե տեսնում է «Տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձևի իրականացման հեռանկար։ Երևանը հերքեց նման բանաձևի որևէ քննարկում։ Կարո՞ղ եք ասել, թե մասնավորապես ի՞նչ է եղել Մոսկվայում, և դրա հետ կապված ի՞նչ ակտուալ հարցեր կարող են ՄԽ համանախագահները քննարկել Երևանում։

– Մենք հաստատապես չգիտենք, թե ինչ է եղել Մոսկվայում, քանի որ այն, ինչ հայտարարվել է, բավականին մշուշոտ էր։ Եվ կարծես ճիշտ է, որ ինչ ասվում է քննարկումների ժամանակ, չի հրապարակվում, որովհետև շտապելու պատճառով կարող են բացասական հետևանքներ լինել։

Ես չեմ կարծում, որ «Տարածքներ խաղաղության դիմաց» բանաձևը, ընդ որում՝ խաղաղության դիմաց, ոչ թե ճանաչման, այսօր ակտուալ է: Այդ տարածքները

Ղարաբաղի անվտանգության երաշխիքն են, իսկ հանձնել այդ երաշխիքները միայն խաղաղության խոստման դիմաց, մեղմ ասած, խելամիտ չէ։

– Այո, առավել ևս կա հրադադարի մասին պայմանագիրը, որն Ադրբեջանը չի պահպանում։

– Այո։ Այսինքն՝ կարելի է խոսել Ղարաբաղի կողմից ինչ-որ փոխզիջումների մասին միայն այն դեպքում, եթե առաջին հերթին՝ Ղարաբաղը լինի բանակցությունների կողմ, ընդ որում՝ այդ հարցում Հայաստանն է մեղավոր, որ

Ղարաբաղը դուրս է մնացել բանակցություններից, երկրորդ՝ երաշխիքներ ոչ թե խաղաղության, այլ Ղարաբաղի կարգավիճակի։ Միայն այդ դեպքում հնարավոր կլինի ինչ-որ քննարկում, այլապես տարածքներ տալ ոչնչի դիմաց՝ անիմաստ է:

Գայանե ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930