Լրահոս
Օրվա լրահոսը

Վահե Արսեն. «Մեզ մոտ քաղաքականության կապն էլ է քաղաքականության հետ խզված». «Իրատես»

Հունիս 13,2017 13:27

Թարգմանիչ, բանաստեղծ, բանասիրական գիտությունների թեկնածու, ԵՊՀ արտասահմանյան գրականության ամբիոնի   դոցենտ, «Արտասահմանյան գրականություն» հանդեսի գլխավոր խմբագիր Վահե Արսենի հետ զրուցել ենք գրականության ազդեցության, դերի, գրականության եւ իրականության փոխհարաբերությունների, ժամանակակից գրական կյանքի վայրիվերումների մասին:

– Համաշխարհային գրական ընթացքից հե՞տ ենք մնացել։

– Հետ չենք մնացել, շա՜տ հետ ենք մնացել։ Միայն կրոնական հենքի վրա կառուցված գրականությունն է, որ ժամանակից առաջ է ընկել, օրինակ, Նարեկացին, Քուչակը, բայց մյուսները, թեկուզ մեր լավագույն գրողները, համաշխարհային գրական ընթացքից հետ են մնացել։ Մեկը ուիթմենյան գծի շարունակողն է, մյուսը՝ սիմվոլիստների, մեկ ուրիշն էլ Ներուդայի ազդեցությունն է կրում։ Մենք 19-րդ դարի պոեզիայում Ուիթմեն չունենք, որ ինքն ուղղորդի համաշխարհային գրականությունը, լիովին նոր շունչ բերի։ Եվ հետո մենք անպայման պիտի հետո արժևորենք, կենդանության օրոք իրար չենք սիրում։ Սա էլ է խնդիր։ Անգամ եթե գրաքննադատը գիտի, որ սա է իրական գրականությունը, եթե անձնական խնդիր ունի գրողի հետ, երբեք չի բարձրաձայնի, կլռի։

– Ի՞նչ փոխհարաբերությունների մեջ են գրականությունը և իրականությունը։

– Գրականությունն ինչ-որ տեղ և՛ արտացոլում է իրականությունը, և՛ կանխորոշում։ Որովհետև գրականությունը համընդհանուր հոգուց է սնվում, ինչպես Բոդլերն է ասում՝ գրողը միջնորդ է մարդկային հասարակության և գերագույն գիտակցության միջև, որն այդ հասարակության առաջ դնում է սիմվոլներ, որոնք ինքն էլ չի կարող գաղտնազերծել և լոկ թղթին է հանձնում։

– Ուղղակի կապ կա նաև տվյալ երկրի քաղաքականությա՞ն հետ։

– Եթե նեղ կուսակցական քաղաքականության մասին է խոսքը, իհարկե՝ ոչ, բայց եթե խոսում ենք պետության քաղաքականության, համաշխարհային քաղաքական պրոցեսների մասին, գրականությունն անչափ մեծ դեր ունի։

Բայց մեզ մոտ, կարծես, այդ կապը խզված է:

– Մեզ մոտ քաղաքականության կապն էլ է քաղաքականության հետ խզված։ Մեր քաղաքականությունն ինչպիսի՞ն է. ընտրությունների փուլեր ենք անվերջ անցնում, քաղաքական պայքար, քաղաքական զարգացումներ տեսնո՞ւմ եք։

Զրուցեց Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930