Լրահոս
Օրվա լրահոսը

«Տիկին Փոստանջյանը հակասում է ինքն իր խոսքերին». «ԵԼՔ»-ի արձագանքը՝ «Երկիր Ծիրանիի» կոշտ հայտարարությանը

Հունիս 13,2017 15:32

Aravot.am-ի հետ զրույցում «ԵԼՔ» դաշինքի մամուլի խոսնակ, Երեւանի ավագանու անդամ Տիգրան Ավինյանն անդրադարձավ «Երկիր Ծիրանի» կուսակցության այսօրվա հայտարարության մեջ նշված դիտարկմանը, թե «Երեւանի քաղաքապետարանում` Բաղրամյան 26-ի «երդմնակալությանը»(նկատի ունեն՝ Տարոն Մարգարյանի երդմնակալությանը,-խմբ.) ներկա գտնվելու եւ մասնակցելու իրողությունները գաղտնազերծում են բռնակալական ռեժիմի՝  գործուն ընդդիմադիրի անվան տակ քողարկված սպասարկուներին (նկատի ունի «ԵԼՔ» դաշինքին,-խմբ.)»:

Տիգրան Ավինյանը նկատեց. «Տիկին Փոստանջյանն արդեն որերորդ անգամ ինքն իր խոսքերին է հակասում: Նախկինում նա մեզ մեղադրում էր ԱԺ-ում Սերժ Սարգսյանի ելույթը բոյկոտելու մեջ եւ ասում, որ հենց նրա ներկայությամբ պետք է գնալ եւ չգիտես ինչեր անել, հիմա էլ հակառակում է մեզ մեղադրում…Անկեղծ ասած՝ իր տրամաբանությունն ինձ համար անհասկանալի է, այլ ասելիք չունեմ»:

Խնդրեցինք մեկնաբանել նաեւ «Երկիր Ծիրանիի» հայտարարության հետեւյալ հատվածը. «ԱԺ-ում Սերժ Սարգսյանի ելույթի ժամանակ դահլիճում չգտնվելու միջոցով «ԵԼՔ»-ը լռակյաց ընդունեց հայրենի բնօրրանի տարածքների հանձնման պատրաստակամությունը»:

Տիգրան Ավինյանն ասաց՝ մեկնաբանելը դժվար է, որովհետեւ Զարուհի Փոստանջյանի տրամաբանությունը ընկալելն այս դեպքում էլ է դժվար:

Ինչ վերաբերում է «Երկիր Ծիրանիի» մեկ այլ համոզմունքին, թե «ԵԼՔ»-ի կողմից «Սասնա ծռեր» հերոսախմբի գործողություններում քրեական հանցակազմ տեսնել մասն է կազմում Բաղրամյան 26-ի հաճախորդաց սցենարի», Տիգրան Ավինյանի խոսքով. «Նման հիմար հայտարարությունները չեն կարող մեկնաբանվել:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930