Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք Ադրբեջան չենք, որ խոցենք քաղաքացիական ինքնաթիռներ. դա մեր էությանը խորթ է. Դավիթ Բաբայանը՝ Բաքու -Անկարա չվերթի մասին. «Արցախպրես»

Հունիս 13,2017 18:24

Ըստ մամուլի տեղեկությունների՝ Ստամբուլից Բաքու թռչող «Turkish Airlines» ավիաընկերության Airbus A321-231 ինքնաթիռը, որը կատարում է TK334 /THY3RF չվերթը, անցնում է Արցախի օդային տարածքով:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արցախի հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանն ասել է, որ Արցախը, ի տարբերություն Ադրբեջանի, ահաբեկչական պետություն չէ. Արցախի օդային տարածքով բազմաթիվ միջազգային չվերթներ են իրականացվում:

«Նախ՝ մենք Ադրբեջան չենք, որ խոցենք քաղաքացիական ինքնաթիռներ. դա մեր էությանը խորթ է, և երկրորդ՝ եթե այդպիսի չվերթ է իրականացվում, դա ցույց է տալիս Ադրբեջանի քարոզչության ամբողջական կեղծ լինելը: Մի կողմից նրանք հորդորում են, որ Արցախի օդային տարածքով ոչ մի չվերթ չլինի, մյուս կողմից այդ նույն տարածքով իրականացնում են տարբեր միջազգային չվերթներ. փաստորեն Ադրբեջանն ինքն իրեն հակասում է:

Թող աշխարհը տեսնի, թե ինչ տարբերություն կա մեր և Ադրբեջանի պես բարբարոս, ֆաշիստական պետության միջև: Արցախը երբևէ քաղաքացիական ինքնաթիռներ չի խոցելու, և դա դեմ է մեր որդեգրած արժեհամակարգին:

Երբ Ադրբեջանի նախագահի մակարդակով ասվում է, որ պետք է ոչնչացնել Երևան-Ստեփանակերտ և Ստեփանակերտ-Երևան չվերթ իրականացնող ցանկացած քաղաքացիական ինքնաթիռ, ապա դա միջազգային հանրության համար կարևորագույն խնդիր պետք է դառնա: Ինչպես իսլամական պետության, Ալքաիդայի և ահաբեկչական այլ կազմակերպությունների և նրանց ղեկավարների կամ ներկայացուցիչների դեմ են պատժամիջոցներ իրականացնում, այնպես էլ Ալիևի և նրա վարչախմբի ներկայացուցիչների նկատմամբ պետք է նման հայտարարությունների համար համապատասխան միջոցներ կիրառվեն»,-ասել է Դ. Բաբայանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Գագիկ Համբարյան says:

    Զարմալ կարելի հայստանյան,իսկ այս պարագայում արցախյան որոշ ԶԼՄ-ների աներեսության և անմակարդակության վրա…Ի՞նչ է նշանակում,”ըստ մամուլի տեղեկությունների”…Այդ տեղեկության հեղինակը ես եմ,արված լուսանկարն էլ իմ կողմից է արվել…Ո՞վ է Ձեզ թույլ տվել facebook-յան էջում հրապարակած տեղեկությունը և լուսանկարը ներկայացնել որպես՝”ըստ մամուլի տեղեկությունների”-ի լղոզված հասցեով…Ձեր գործելաոճը գրագողին բնորոշ գործելաոճ է…Ձեր պահվածքը հարիր չէ իրեն հարգող և ծանրակշիռ ներկայացող ԶԼՄ-ին…

    • Հարգելի պրն Համբարյան, ճիշտ կլիներ, որ Ձեր կշտամբանքն ուղղեիք հասցեատիրոջը: Խիստ կասկածում եմ, թե «Արցախպրեսի» մեր գործընկերները հետեւում են մեր կայքի մեկնաբանությունների բաժնին:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930