Լրահոս
Օրվա լրահոսը

Արսեն Գրիգորյան (Մրո). «Մեր հիմնական խնդիրն այն է, որ մեր աշխատանքները մնում են թղթի վրա». «Ժողովուրդ»

Հուլիս 04,2017 13:06

«Ժողովուրդ»-ը ժողովրդական երգիչ, վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանի (Մրոյի) հետ զրուցել է նրա առաջիկա ծրագրերի եւ ազգային երգ-երաժշտության անհրաժեշտության պահպանման մասին։

– Մոտ մեկ ամսից ավել է, ինչ նշանակվել եք ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական։ Այս հանգամանքը ինչպե՞ս է ազդում Ձեր գործունեության վրա։

– Խորհրդական նշանակվելը ոչ թե նպաստում է իմ գործունեությանը, այլ ազգային երգարվեստի, երաժշտության բոլոր գաղափարներն ի կատար ածելուն։ Սա այն նշանակումը չէ, որ պետք է նշանակեն։ Տեսնելով իմ գործունեությունը՝ հրավիրեց եւ ասաց, որ կարող են պաշտոնական տեսք տալ։ Ազգագրական երգի-պարի ոլորտում 4-5 տարվա ընթացքում բավականին մեծ խնդիրներ լուծեցինք «Գութան» փառատոնով, որը ես եմ իմ խմբի հետ միասին ստեղծել։ Հուլիսի 16-ին կլինի շքեղ համերգ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ Թաթուլ Ալթունյանի անվան հեղինակային խմբի կատարմամբ։ Միշտ ասել եմ՝ բրենդն ունենք, բայց դա պետք է աշխատացնենք, գործածության, համակարգելու խնդիր ունենք։

– Ի՞նչ խնդիրներ եք այսօր տեսնում մեր մշակույթի ոլորտում, որոնք լուծում չեն գտել։

– Խնդիրներ շատ ունենք, իմ պատկերացմամբ մշակույթի ոլորտում ամենակարեւորը ազգայինի համատարած լինելն է։ Մեր հիմնական խնդիրն այն է, որ մեր աշխատանքները մնում են թղթի վրա։ Այսօր հնարավորություն ունենք, որ կարողանանք ազգային մշակույթն իր բոլոր ճյուղերով տարածել։ Պետական խմբերում աշխատողները մտածում են՝ պետությունը մեզ ինչ է տալիս, որ ինչ անենք, դա սխալ է։ Պետություն, կառավարություն տարբեր բաներ են, ես խոսում եմ պետության մասին։ Մեր պետականության տերը մենք պետք է լինենք, մենք պետք է մտածենք՝ 100 տարի հետո ինչ է լինելու մեր գալիք սերունդի հետ։

Զրուցեց Լիդա ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31