Լրահոս
Օրվա լրահոսը

Հացաբուլկեղենը շատ դեպքերում արտադրվում է կասկածելի պայմաններում՝ համապատասխան բժշկական հետազոտություններ չանցած անձանց կողմից. «Հայկական ժամանակ»

Հուլիս 05,2017 10:49

Եթե սեպտեմբերի 1-ից հետո հաց եւ միս առաքող տնտեսավարողները դա չիրականացնեն մասնագիտացված ավտոմեքենաներով, որոնք ունեն սանիտարական անձնագիր, կենթարկվեն վարչական տույժի։

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության իրավաբանական վարչության պետ Արմեն Հակոբյանը պարզաբանեց, որ տուգանքի չափը կազմում է 100-300 հազար դրամ։ Իսկ տվյալ անձնագիրը ձեռք բերելու համար նախատեսված ժամկետում տնտեսվարողն իրավունք չի ունենա առաքում իրականացնել։

«Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքով սահմանված է, որ սննդամթերքի փոխադրումը պետք է իրականացվի տվյալ ոլորտի օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխանող փոխադրամիջոցներով։ Սա ինտերակտիվ նորմ է, որը տարածվում է սննդամթերք տեղափոխող բոլոր տնտեսավարող սուբյեկտների վրա։ Որպեսզի այս նորմը կատարվի, օրենքը եւս մի պահանջ է դրել, որ տեղափոխող փոխադրամիջոցների համար տրվում է սանիտարական անձնագիր։ Մենք արդեն սահմանել ենք տրամադրման կարգը, կա նաեւ ժամանակացույցը, թե ըստ ոլորտների երբվանից սկսած պետք է փոխադրամիջոցները սանիտարական անձնագրեր ունենան»,- ասաց վարչության պետը։

Նա վստահեցնում է, թե պետությունը հայացքը չի ուղղել միայն սննդամթերքի տեղափոխման խնդրին՝ անտեսելով այդ նույն սննդամթերքի արտադրման պայմանները։ Հայտնի է, որ օրինակ հացաբուլկեղենը շատ դեպքերում արտադրվում է կասկածելի պայմաններում՝ համապատասխան բժշկական հետազոտություններ չանցած անձանց կողմից։ «Շեշտը ամեն ինչի վրա է դրվում։ Խնդրով զբաղվում ենք բոլոր առումներով։ Կոնկրետ մեր քննարկման առարկան վերաբերում է սանիտարական անձնագրին, որը տրվում է սննդամթերք տեղափոխող տրանսպորտային միջոցներին։ Մենք ունենք ստուգման գործիք, դիտարկման գործիք, վերահսկողության տարբեր գործիքներ ունենք, որոնց միջոցով վերահսկում ենք մեր տնտեսավարող սուբյեկտների գործունեությունը»,- ասաց ՍԱՊԾ պաշտոնյան:

Աննա ԶԱԽԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31