Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆիրդուսի առեւտրականները չեն ուզում լքել տարածքը. Հիմա սպասում են քաղաքապետարանի որոշմանը (ֆոտոշարք եւ տեսանյութ)

Հուլիս 19,2017 15:25

Այս պահին Ֆիրդուսի տոնավաճառում առեւտուրը դադարեցված է: Երեւանի քաղաքապետարանի առեւտրի բաժնի պետ Հարություն Հակոբյանն ասաց, որ առեւտուրը դադարեցվել է մինչեւ որեւէ որոշում կայացվի:

Հիշեցնենք, վաղ առավոտից քաղաքապետարանի աշխատակիցները Տիգրան Մեծի փողոցի վրա գտնվող եւ իրացման գոտի համարվող Ֆիրդուսի տոնավաճառը փորձել են ապամոնտաժել, նաեւ էքսկավատոր էին մոտեցրել շուկային, սակայն բնակիչների միջամտությամբ եւ բարձրացրած աղմուկի հետեւանքով ապամոնտաժումը դադարեցվել էր:

Մեկ ամիս առաջ էլ քաղաքապետարանի աշխատակիցները առեւտրականներին հենց տոնավաճառում իրազեկել էին, որ մեկ շաբաթվա ընթացքում ազատեն տարածքը, այն ենթակա է ապամոնտաժման: Սակայն առեւտրականների բողոքի ցույցի արդյունքում գործընթացը դադարեցվել էր: Փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանն այն ժամանակ բանակցում էր առեւտրականների հետ եւ հորդորում այլ առեւտրային կետերում շարունակել առեւտուրը: Սակայն շատ առեւտրականներ հրաժարվում էին, հիմնավորելով, որ իրենց այլ տոնավաճառներում ձեռնտու չէ աշխատել, տեղի վարձը բարձր է, իրենց ապրանքն այնքան չէ, որ կարողանան դրա վաճառքից տաղավարի գինը վճարել:

Այսօր առեւտրականներից մեկը լրագրողներին ասաց, որ 20 տարի է՝ Ֆիրդուսում է առեւտուր անում. «Ուր գնամ, թողնեն աշխատեմ, 80 տարեկան կին եմ, ուր գնամ, էսօր ուզում եմ գործ անեմ, որ հացի փող անեմ»:

Առեւտրականներն ասում են՝ «Բոլորս մեծ վարկեր ունենք, ամեն մի ժամն ու օրը, որ չեն թողնում աշխատենք, վնասներ ենք կրում: Ի՞նչ են ուզում մեզանից, թողնենք հեռանա՞նք երկրից»:

Այս պահին Ֆիրդուսի տոնավաճառի առեւտրականները չեն կարողանում իրենց տաղավարները բացել եւ առեւտուր անել, նրանք սպասում են քաղաքապետարանի պաշտոնյաների որոշմանը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31