Լրահոս
Օրվա լրահոսը

Չտարբերվող մի հարթություն էր, ավելի ճիշտ՝ թակարդ

Սեպտեմբեր 24,2026 12:30 Share

Երևանյան թեք հարթակներ… Քաղաքակիրթ աշխարհում թեք հարթակներն ամենուր են։ Դրանց անհրաժեշտության մասին չխոսենք, այլ բարձրաձայնենք, թե ինչպե՞ս են դրանք մեզանում կառուցվում, որ երբեմն դառնում են փորձանք անգամ տեսողական խնդիրներ չունեցողների համար։ Փաստեմ՝ օրերս Խանջյան փողոցից բարձրանում էի Բուզանդի փողոց (Վերնիսաժի հարևանությամբ)։ Երկու մետր չգնացած, ես տապալվեցի։ Պատճառը՝ թեք հարթակն էր, որ կառուցել էին երկգույնի՝ մոխրագույն ու բաց վարդագույն սալիկներով։ Ի դեպ՝ նույն կերպ էին հարթակի ուղղահայաց կողերը, որ ձուլվել էին հարթ տարածքին ու նույն գույնի մայթին, դառնալով՝ չնշմարվող , չտարբերվող մի հարթություն, ավելի ճիշտ՝ թակարդ։ Չգիտեմ, թե ի՞նչ ուղեցույցներով են կառուցվում դրանք, բայց կարծում եմ, որ անհրաժեշտ էր՝ այլ, վառ գույնով ընդգծել բազրիքները, որ կկոտրեր հարթ տարածքի իլյուզիան։ Ինչպես դա անում են հաճախ աստիճանավանդակների վերջին աստիճանն ակնառու դարձնելու համար։ Լիահույս եմ, որ առաջարկս արձագանք կգտնի քաղաքապետարանի համապատասխան բաժնում, և կտրվեն անհրաժեշտ լուծումներ՝ դժբախտ դեպքերից խուսափելու համար…

Գոհար ԱՐՇԱԿՅԱՆ

Հ.Գ. Շնորհակալ եմ այն մարդկանց`աղջկան ու երիտասարդին, որ օգնեցին ինձ գետնից բարձրանալ։ Շնորհակալ եմ նաև 8-րդ հիվանդանոցի ընդունարանի աշխատողներին, ինչպես նաև բժիշկ–վնասվածքաբան Պավելին, որ ինձ առաջին օգնությունը ցուցաբերեցին և ռենտգեն հետազոտությունը իրականացրին։

«Առավոտ» օրաթերթ
23.09.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել