Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք էլ Ադրբեջանի դեմ ՄԻԵԴ-ում դիմումներ ունենք՝ մարդակերին բնորոշ վարվելակերպի առնչությամբ». Հայկ Ալումյան

Հուլիս 23,2017 16:12

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ըստ ՄԻԵԴ-ի հրապարակած տվյալների վերլուծության՝ ԵԽ 47 անդամ պետությունների շարքում Հայաստանը բացարձակ առաջատար է՝ 100.000 բնակչին ընկնող ՄԻԵԴ-ում քննության փուլում գտնվող դիմում-գանգատների քանակով՝ մոտ 70 դիմում: «Սա խոսում է այն մասին, որ մեր փաստաբանները բավականին լավ են աշխատում: Ուրախացա, երբ իմացա այդ թվի մասին: Իհարկե, ես հիացած չեմ մեր դատական համակարգով եւ իրավապահներով, բայց վստահ եմ, որ Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը մեզանից էլ վատ է: Եթե մենք իրենցից շատ գանգատներ ենք ներկայացրել, դա փաստում է, որ մեր փաստաբաններն ակտիվ են»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով տվյալներին՝ ասաց փաստաբան Հայկ Ալումյանը:

Նշենք, որ ի տարբերություն մեր երկրի, Ադրբեջանի պարագայում 100,000 բնակչի թվով դիմումների քանակը կազմում է 20: Իսկ Հայաստանի դեմ ներկայացված եւ ՄԻԵԴ առջեւ լուծման սպասող բողոքների թիվն ընդհանուր 1817 է, ընդ որում՝ դրա մոտ 40%-ը կազմում են Ադրբեջանից ստացված դիմումները (1992-1994թթ.-ի պատերազմից ադրբեջանցի փախստականների եւ 2016թ.-ի ապրիլյան պատերազմի ընթացքում գույքային վնասի վերաբերյալ ադրբեջանցի դիմողների բողոքները):

Ըստ փաստաբանի, սա չի խոսում հայկական կողմի թերացման մասին: «Մենք չենք կարող նրանց արգելել ՀՀ-ի դեմ դիմումներ ներկայացնել, նման լծակներ չկան: Մենք էլ Ադրբեջանի դեմ ներկայացված գանգատներ ունենք՝ ապրիլյան պատերազմի ժամանակ դաժան՝ մարդակերին բնորոշ վարվելակերպի առնչությամբ»,-նշեց Հայկ Ալումյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31