Լրահոս
Օրվա լրահոսը

Հակառակորդը թիրախավորել է խաղաղ բնակավայրերը, փորձել սպանել գերեզմանատանը գտնվող անչափահասին

Հուլիս 24,2017 18:30

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել են քրեական գործեր՝ հակառակորդի կողմից հուլիսի 20-ին Տավուշի մարզի Չինարի գյուղը գնդակոծելու, մանկապարտեզի, գյուղացիների գույքը ոչնչացնելու, վնասելու, անչափահասին սպանելու փորձ կատարելու դեպքերի առթիվ:

2017թ. հուլիսի 20-ին՝ ժամը 13:00-ից 18:30-ն ընկած ժամանակահատվածում, ադրբեջանական մարտական հենակետերից կրակոցներ են արձակվել Տավուշի մարզի Չինարի գյուղի ուղղությամբ՝ թիրախավորելով  խաղաղ բնակիչներին։

Մասնավորապես՝ կրակոցներ են արձակվել Չինարի գյուղի գերեզմանատանը գտնվող անչափահասի՝ 2000թ. ծնված  բնակչի ուղղությամբ, ով հակառակորդի գնդակներից պաշտպանվելու համար  թաքնվել է քարի հետևում և  շուրջ 2 ժամ մնացել այնտեղ:

Տևական ժամանակ գնդակոծության է ենթարկվել գյուղը, որի հետևանքով  ոչնչացվել և վնասվել են գյուղի մանկապարտեզը, գյուղացիների տները, գույքը, խոտի հակերը։ Նախնական տվյալներով՝  պատճառված վնասը կազմում է ավելի քան 12 մլն դրամ։

Դեպքերի առթիվ ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է 5 քրեական գործ. 1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով, 3-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 4-րդ կետերով,  ևս 1-ը՝ 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել դատաբժշկական, դատաապրանքագիտական փորձաքննություններ, վնասված, ոչնչացված գույքի սեփականատերերը ճանաչվել են տուժող։

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31