Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախում նռան այգիների թիվը վերջին մի քանի տարում կրկնապատկվել է

Հուլիս 24,2017 19:00

Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ Կարեն Աղաջանյանը  Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ ըստ վերջին ցուցանիշի, Արցախում նռան այգիների ընդհանուր տարածքը կազմել է 860 հա:

«Այս թիվը նախորդ տարվա տվյալն է, և այս տարվա դրությամբ նոր թիվ դեռևս չենք կարող նշել: Բայց ելնելով  այն հանգամանքից, որ այս ընթացքում հիմնվել են նոր այգիներ՝  կարելի է ասել, որ  այժմ  հասել ենք 1000 հա-ի, եթե ոչ ավել»,- նշում է նախարարի տեղակալը և հավելում, որ մի քանի տարի առաջ  այգիների  ընդհանուր թիվը  կազմել է 400-500 հա տարածություն:

Նրա խոսքով գյուղնախարարությունը ունի պտղաբուծության զարգացման ծրագիր, և ծրագրի  մեջ  է մտնում նաև նռենու աճեցումն ու մշակումը:

«Նռենու մշակմամբ զբաղվում են Արցախի հարթավայրային վայրերում՝  հիմնականում Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու ներքին գոտիներում: Գյուղամերձ տարածքներում՝ որոշակի բարձրության  վրա, բերք չի երաշխավորվում, քանի որ այն արևադարձային, ջերմասեր կուլտուրա է և ցրտադիմացկուն չէ»,- ներկայացնում է Կարեն Աղաջանյանը և հավելում, որ այգիների ոռոգման հետ կապված խնդիրներ չկան:

Դավիթ ԱԲԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31