Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Ես պատիվ եմ պահանջում». Թագուհի Մանսուրյանը՝ նախկին ամուսնու հայտարարությունների մասին

Հուլիս 24,2017 22:00

Նախկին ամուսնու նկատմամբ բռնություններ կատարելու համար մեղադրվող Թագուհի Մանսուրյանն այսօր դատական նիստի ժամանակ հայտարարեց, որ նախկին ամուսինը արատավորել է իր պատիվն ու արժանապատվությունը՝ պարբերաբար իր հասցեին ուղղված հայտարարություններով, թե եթե ինքն աշխատանքից ուշ է վերադառնում, ապա անբարոյական է:

Թագուհի Մանսուրյանը նաեւ պահանջեց պարտավորեցնել իր նախկին ամուսնուն հերքել իր պատիվն ու արժանապատվությունն արատավորող այդ հայտարարությունները:

Դատարանն այսօր մեղադրանքի հիմքում դրված փաստաթղթերի հետազոտության ժամանակ ուսումնասիրեց նաեւ Թագուհի Մանսուրյանի ներկայացրած տեսանյութը, թե ինչպես է Վլադիկ Մարտիրոսյանը խանութի մոտակայքում հարվածել իր հորը՝ Վաչագան Մանսուրյանին ու փախել: Դատական հաջորդ նիստը նշանակվեց օգոստոսի 15-ին:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության Թագուհի Մանսուրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016թ. հունիսի 12-ին ժամը 01:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Ս.Տարոնցի նրբանցքի 7 շենքի դիմաց նախկին ամուսնու` Վլադիկ Մարտիրոսյանի կողմից որդուն տեսակցելու հարցի շուրջ վիճաբանել է վերջինիս հետ, որի ընթացքում Վ.Մարտիրոսյանի նկատմամբ կատարել է բռնի գործողություններ, այն է` դիտավորությամբ ճանկռել է նրա պարանոցը` պատճառելով ֆիզիկական ցավ:

Բացի այդ, Թ.Մանսուրյանը, 2016թ. հուլիսի 8-ին ժամը 01:00-ի սահմաններում, որդուն տեսակցել չթույլատրելու համար վիճաբանել է Վ.Մարտիրոսյանի հետ, որի ընթացքում վերջինիս նկատմամբ կատարել է բռնի գործողություններ, այն է` դիտավորությամբ ճանկռել է թևերը` պատճառելով ֆիզիկական ցավ:

Բացի այդ, Թ.Մանսուրյանը, 2016թ. հունիսի 3-ին ժամը 01:30-ի սահմաններում, որդուն տեսակցել չթույլատրելու համար վիճաբանել է Վ.Մարտիրոսյանի հետ, որի ընթացքում վերջինիս նկատմամբ կատարել է բռնի գործողություններ, այն է` դիտավորությամբ ճանկռել է նրա ձեռքերը` պատճառելով թեթև վնասի հատկանիշ չպարունակող մարմնական վնասվածք:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31