Լրահոս
Օրվա լրահոսը

Էլեկտրաքարշի վրաերթի հետեւանքով մահացել է 37-ամյա կին

Օգոստոս 01,2017 14:10 Share

Հուլիսի 30-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Բազումի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Վանաձոր քաղաքի ՃՈ վարչական շենքի հետնամասում էլեկտրաքարշը վրաերթի է ենթարկել մի կնոջ:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ ժամը 15.10-ի սահմաններում Փամբակ-Վանաձոր 2652-րդ կմ-ի երրորդ պիկետում էլեկտրաքարշը վրաերթի է ենթարկել երկաթգծի նշված վայրում պառկած մոտ 30-35 տարեկան կնոջ՝ պատճառելով մահ:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է դիակի ինքնությունը՝ 1980 թ. ծնված Թեհմինե Վանեսյան:

Քննությունը վարում է ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչություն:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել