Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք անձնավորված ոչ մեկի նկատմամբ ոչ մի խնդիր չունենք». Տարոն Մարգարյանը՝ Շահեն Հարությունյանի մասին

Օգոստոս 30,2017 14:36

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ինչպես հայտնի է, քաղաքացիական ակտիվիստ Շահեն Հարությունյանի դեմ դատական հայց է ներկայացրել՝ «Հաց բերողի» մահվան հետ կապված երթեր կազմակերպելու համար:

Այսօր լրագրողները Տարոն Մարգարյանին հարցրեցին՝ Շահեն Հարությունյանը պնդում է, որ քաղբանտարկյալի որդի է, հիմա էլ իրեն եք դատի տալիս, ինչո՞ւ չեք հրաժարվում հայցից, նման առաջարկությամբ ձեզ դիմել էր «Ելք» խմբակցությունը: Նա պատասխանեց. «Հարգելիներս, դուք գիտեք, որ օրենսդրությամբ այդ լիազորությունները տրված են ներքաղաքային իշխանությանը, բայց երբ որ երթեր են լինում, ոչ օրինական հավաքներ են կազմակերպվում, ոստիկանության տվյալներով, փաստերով հրավիրվում են մեր ներկայացուցիչները եւ արձանագրում են այդ ամենը: Արձանագրել են եւ օրենքով մեր պատասխանատուները շարժվում են առաջ: Մենք անձնավորված ոչ մեկի նկատմամբ ոչ մի խնդիր չունենք, օրենքի տառն ենք պահում, ինչ լիազորություններ տրված են քաղաքային իշխանությանը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031