Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի երեխա չի կարողանում պարի, պարտադիր դնում ենք, ստիպել դպրոցներին, իհարկե, ճիշտ չէ». Լեւոն Մկրտչյան

Օգոստոս 30,2017 14:59

Այսօր կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը եւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երեւանի ավագ դպրոցների եւ հիմնական դպրոցների տնօրենների հետ խորհրդակցություն էին հրավիրել՝ քննարկելու կրթության ոլորտի խնդիրները, ինչպես նաեւ «Ուսուցիչ» նոր նախաձեռնությունը:

Լեւոն Մկրտչյանը խորհրդակցության ժամանակ դպրոցների տնօրեններին ասաց. «Մենք պետք է հասկանանք, որ դպրոցի առջեւ հիմա դրված է երեք կարեւոր խնդիր, դպրոցի առաքելությունը եռամիասնության մեջ է՝ գիտելիք, դաստիարակություն եւ հմտություն: Եթե ամեն ինչ փորձենք վերածել առարկաների, հմտությունները դարձնենք առարկաներ, լրացուցիչ կրթությունը դարձնենք առարկաներ, ստանում ենք այն վատ պատկերը, որի մասին դուք էլ ձեր առաջարկություններում գրել եք: Հմտային հատկությունները, բնապահպանություն, քաղաքացիական կրթություն, ֆինանսական, ձեռնարկատիրական, տարբեր ուղղություններ մենք արագ ձեւավորում ենք իբրեւ առարկաներ, մտցնում ենք մեր ուսումնական պլանները եւ դուրս ենք մղում գիտելիք պարունակող այլ առարկաները: Այստեղից են գալիս մեր պրոբլեմները: Մենք պետք է կարողանանք առանձնացնել: Ավագ դպրոցներում պետք է երեխաներին սովորեցնենք հմտություններ, որով նրանք կարողանան ապրել իբրեւ քաղաքացի: Եթե այս համամասնությունը վերականգնենք, մեր կրթական համակարգում որակը շատ արագ կբարձրանա, կպատրաստենք հայրենասեր, իր ուժերին վստահ, աշխարհի բոլոր փոփոխություններին դիմագրավելու եւ գիտելիք ունեցող երիտասարդ: Մենք պետք է բեռնաթափենք մեր ծրագրերը»:

Լեւոն Մկրտչյանն ասաց, որ ազգային երգ ու պար, հմտությունները պետք է դպրոցների հայեցողությանը թողնեն. «Ես մտածում եմ, որ մենք պիտի ունենանք լրացուցիչ հետդասարանյան կրթության մշակված 10-12 ծրագիր, դպրոցներին տանք, իրենք թող ընտրեն, որոնցից երկուսը պետությունը վերցնի իր վրա, վճարի: Դպրոցը պետք է սկսի աշխատել դպրոցի ժամերից դուրս: Հիմա մի երեխա չի կարողանում պարի, պարտադիր դնում ենք, կամ մի երեխա այս հատկությունն ունի, մի երեխա սպորտով է ուզում զբաղվել, մեկ ուրիշը՝ կերպարվեստով: Այս խնդիրները դնել պարտադիրի տակ կամ ստիպել դպրոցներին, իհարկե, ճիշտ չէ»:

Նախարարն ասաց, որ եթե կարողանան ֆինանսավորում գտնել եւ այնպես անել, որ Հայաստանի յուրաքանչյուր ուսուցչին ապահովել պլանշետով եւ էլեկտրոնային դասամատյաններ կարողանան վարել, խնդիրները մեխանիկորեն կլուծվեն: Լեւոն Մկրտչյանն ասաց, որ մասնավոր հատվածի հետ հիմա բանակցությունների մեջ են:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031