Լրահոս
Օրվա լրահոսը

«Նա պետք է լքեր դատարանի դահլիճը». «Սասնա ծռերի» պաշտպանը՝ գործընկերոջ վարքագծի մասին (Տեսանյութ)

Օգոստոս 30,2017 15:50

«Սասնա ծռերի» գործով դատական նիստի ավարտին այսօր ամբաստանյալների պաշտպաններից փաստաբան Լուսինե Սահակյանը լրագրողների հետ զրույցում մեկնաբանեց դեպքը, երբ որպես նոր հանրային պաշտպան ներգրավված Գարեգին Մարգարյանը չլքեց նիստերի դահլիճը՝ չնայած այն փաստին, որ ամբաստանյալներ Արեգ Կյուրեղյանն ու Սմբատ Բարսեղյանը հրաժարվեցին նրա ծառայություններից:

«Դատարանի՝ նրան ներգրավելու որոշումն ակնհայտ ապօրինի էր: Ստացվում է, որ հանրային պաշտպանները գալու են նստեն դահլիճում, իրենց աշխատանքը չկատարեն, բայց վարձատրվեն պետության կողմից: Սա անընդունելի է»,-համոզմունք հայտնեց Լուսինե Սահակյանը:

Նա համաձայն չէ Գարեգին Մարգարյանի այն պնդման հետ, թե ինքն իրավունք չունի հրաժարվել դատարանի՝ իրեն ներգրավելու որոշումից: «Այդպես չէ, դատարանը չի կարող ցանկացած որոշում կայացնել, մենք էլ ի կատար ածենք: Կարող է՝ որոշում է, որ տունս պետք է իրեն նվիրեմ…»,-ասաց Լուսինե Սահակյանը, ապա հավելեց. «Նա պետք է լքեր դատարանի դահլիճը: Այստեղ փաստաբանի վարքականոնի խախտում կա»:

Լուսինե Սահակյանը կարծիք հայտնեց, որ Մարգարյանի այդ պահվածքը պայմանավորված է հանրային պաշտպանի գրասենյակի հրահանգով, եւ հանրային պաշտպաններն այս առումով աշխատանք կորցնելու խնդիր ունեն:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031