Լրահոս
Օրվա լրահոսը

Գողության փորձ Երևանում (Տեսանյութ)

Օգոստոս 30,2017 18:50

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն  վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Լիսինյան փողոցում գտնվող բնակելի տներից մեկից գողության փորձ կատարած անձի ինքնությունը:

Նախնական տվյալներով՝ 2017թ. օգոստոսի 19-ին՝ժամը 04:40-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, Երևան քաղաքի բնակչի տուն ապօրինի մուտք գործելու նպատակով, մոտեցել է տան բակային հատվածի պատուհանին, կանգնել փայտե աթոռի վրա և հանել հակամիջատային ցանցը։ Սակայն աթոռը կոտրվել է, և տղամարդը չի կարողացել մուտք գործել տուն՝ դիմելով փախուստի:

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն  վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝  ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետի հատկանիշներով:

Նախաքննության ընթացքում ստացվել է դեպքի վայրի՝ տվյալ օրվա տեսագրությունը, ենթարկվել զննության: Տեսանյութում երևում է, թե ինչպես է մի տղամարդ կատարում վերոնշյալ արարքը:

Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված անձին հայտնաբերելու ուղղությամբ։

Ովքեր որևէ տեղեկություն ունեն նշված դեպքի կամ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի  ինքնության, գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին:

https://www.youtube.com/watch?v=XVOt_EEksyY

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031