Լրահոս
Օրվա լրահոսը

Հարուցվել է քրեական գործ՝ երիտասարդ կնոջ մահվան դեպքի առթիվ

Սեպտեմբեր 08,2017 16:00

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկվում՝ 19-ամյա երիտասարդ կնոջ մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:

2017 թվականի սեպտեմբերի 1-ին՝ ժամը 12:15-ին, ահազանգ է ստացվել առ այն, որ Երևան քաղաքի Մարտիկյան նրբանցքի 1/5 բնակարանի դիմաց առկա ջրատարում հայտնաբերվել է իգական սեռի դիակ:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է դիակի ինքնությունը, ով Գեղարքունիքի մարզի Դդմաշեն համայնքի բնակչուհի է՝ ծնված 1998 թվականին: Ամուսնու հայտարարության համաձայն՝ վերջինս 2017 թվականի օգոստոսի 29-ին դուրս է եկել՝ հայրական տուն գնալու համար և այլևս չի վերադարձել:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ 19-ամյա կնոջ մահվան պատճառը, հանգամանքները պարզելու ուղղությամբ:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930