Աթենքում երեկ մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի պատանիների աշխարհի առաջնությունում մրցագորգ մտած Հայաստանի չորս ներկայացուցիչները ձախողվեցին:
Գենիկ Ասատրյանը (50 կգ քաշային կարգ), Սերոբ Սերոբյանը (58 կգ), Դավիթ Գեւորգյանը (69 կգ) եւ Կամո Հակոբջանյանը (85 կգ) տարբեր փուլերում պարտվեցին մրցակիցներին եւ դուրս մնացին մեդալների համար պայքարից:
Այսօր պայքարի մեջ ներգրավվելու է Հայաստանի եւս հինգ ըմբիշ՝ Առաքել Մովսիսյանը՝ 46 կգ քաշային կարգ, Տիգրան Ղազարյանը՝ 54 կգ, Գրիգորի Ներսեսյանը՝ 63 կգ, Ռազմիկ Սիմոնյանը՝ 76 կգ եւ Մարտին Սիմոնյանը՝ 100 կգ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ