Լրահոս
Օրվա լրահոսը

«Որեւէ քաղաքական ուժ ինձ չի կարող ճնշել». Արա Զոհրաբյան

Սեպտեմբեր 13,2017 15:27

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը պնդում է, որ դատարաններում փաստաբանների նկատմամբ իրականացվում է միայն զննություն, ոչ թե խուզարկություն:

«Զննություն է, որովհետեւ խուզարկության դեպքում խուզարկողն ինքն է  խոչընդոտը վերացնում, այսինքն, անձին ասում է պայուսակդ բաց, եթե չի բացում, ստիպողաբար բացում է պայուսակը, ստիպողաբար հանում պայուսակի պարունակությունը, դա է խուզարկությունը,  ես այդպիսի դեպքի ականատես չեմ եղել, փաստաբաններն էլ այդպիսի դեպքի մասին վկայություն չեն տվել: Եթե լինի խուզարկության փորձ, այո՛, դա վտանգավոր երեւույթ է, դրա դեմ ամբողջ ուժով պետք է պայքարել»,- այսօր լրագրողներին ասաց Արա Զոհրաբյանը: «Չկա կարգադրիչի կամայական կապրիզ, որովհետեւ կա դատարան տանելու արգելված իրերի ցանկ»,- նկատեց նա:

Անդրադառնալով փաստաբանների մեղադրանքներին, թե ինքը գործիք է անկախ փաստաբանների դեմ արշավում՝ պարոն Զոհրաբյանն ասաց. «Չի կարող որեւէ մեկն ինձ քաղաքական պատվեր տալ, ինձ ընտրել են փաստաբանները, ինձ կարող են միայն փաստաբանները «ճնշել», ես փաստաբանների շահերի դեմ քայլ չեմ կարող անել, չի կարող որեւէ քաղաքական ուժ ինձ ճնշել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930