Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻԵԴ-ում ՀՀ-ն կպայքարի Արցախի համար

Սեպտեմբեր 14,2017 14:03

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Գեւորգ Կոստանյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, որ ՄԻԵԴ-ում Հայաստանը բավականին ակտիվ գործունեություն է սկսել ծավալել: Այն է`վարույթների ընթացքում առաջին ձեւաչափն է, որ հայկական կողմը քննարկման առարկա է դարձրել Արցախի կարգավիճակի եւ դրանից բխող հարցերի լուծումը:

Այս փուլը ՄԻԵԴ-ում  Գեւորգ Կոստանյանն անվանում է Հայաստանի համար վճռական եւ տեղեկացնում, որ սկսվել են քննարկումները ապրիլյան պատերազմի գործողությունների եւ Արցախում պատիժ կրող ադրբեջանցի դիվերսանտ Ասկերովի հայցերի մասով։ «Այդ հարցերի շրջանակում մենք քննարկում ու ներկայացնում ենք բոլոր այն փաստարկները, որոնք, ըստ էության, հիմնավորում են, որ Արցախի Հանրապետությունն ունի պետությանը վերաբերող ու պետությունը բնութագրող բոլոր հատկանիշները անխտիր։ Սա իր հետևանքը ունենում է ոչ միայն իրավական, այլ նաև քաղաքական, որովհետև Եվրոպական դատարանի վճիռները կատարվում են ԵԽ Նախարարների կոմիտեի կողմից, իսկ Նախարարների կոմիտեն արդեն քաղաքական մարմին է», – մանրամասնեց Գեւորգ Կոստանյանը։
Այդ մարմնում հարցի քննարկումներն ակտիվ կլինեն հենց այս աշուն եւ հաջորդ գարնանը:

Բանախոսը չի բացառում Ադրբեջանի կողմից հնարավոր խոչընդոտումները հարցերի քննարկումներին, ավելին, փողերը` հակառակ արդյունքների հասնելու. «Բայց ձեզ հիշեցնեմ մի քանի ամիս առաջվա դեպքը, երբ Նախարարների կոմիտեում քվեարկության դրվեց Չիրագովի և Սարգսյանի վերաբերյալ վճիռների կատարման վերաբերյալ Կոմիտեի որոշումը, և 36 պետություն պաշտպանեց Հայաստանի դիրքորոշումը, իսկ Ադրբեջանի առաջարկած փոփոխություններին կողմ էր միայն Ադրբեջանը։ Անգամ Թուրքիան ձեռնպահ քվեարկեց։ Այսինքն՝ մենք շատ հետաքրքիր պրոցեսում ենք ու անելու ենք առավելագույնը՝ անկախ նրանից, թե դիմացի կողմը ինչ չափով է խոչընդոտում»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930