Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանի կենտրոնում սպանվածն ու վիրավորվածը Ալավերդու բնակիչներ են

Սեպտեմբեր 14,2017 15:30

«Թուֆենկյան» հյուրանոցի դիմաց այսօր կեսօրին տեղի ունեցած կրակահերթի հետեւանքով մահացածը Լոռու մարզի բնակիչ, 1974 թվականին ծնված Գ. Մ.-ն է: Քիչ առաջ այս մասին լրագրողներին ասաց Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: Նա դեպքի վերաբերյալ այլ մանրամասներ չտրամադրեց: Դեպքի վայրում այս պահին քննչական գործողություններ են կատարվում: Նախնական տեղեկությունների համաձայն` սպանվածն ու վիրավորվածը Ալավերդու բնակիչներ են:

Աշոտ Ահարոնյանը նաեւ տեղեկացրեց, որ կրակահերթի արդյունքում վիրավորվել է 1978 թվականին ծնված մեկ քաղաքացի, թե նրան որ հիվանդանոց են տեղափոխել, պարոն Ահարոնյանը չասաց:

Ըստ ականատեսների, կրակահերթը տեւել է մոտ տասը րոպե, քաղաքացիներից մեկը նկատել է դեպքից հետո փախչող  երկու տղամարդու:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930